Tag Archives: վարդագույն

Incred!ble Ind!a. DELHI

18 Mar

Part 1… Welcome to Ind!aIMG_1331

I know I haven’t posted for ages, guys. But from now on I will publish pics from my visit to India. Get ready to look at it with my eyes. First station is… Delh!

India is all about contrasts.

India is all about colors !!!

IMG_3167

IMG_3182

IMG_1332

IMG_1339

IMG_1340

IMG_3184

IMG_1334

IMG_1333

IMG_3211

IMG_3206 Continue reading

Brighten the rainy day

2 Oct

Brighten the rainy day not only with colorful clothes, but also with a smile. Rain thinks you are silly one and disappears)

This time I brighten the rainy day with some raspberry and pink colors, colorful umbrella and of course with a pink Indian scarf I got from my friend.

IMG_0273

IMG_0270

zontik-1 Continue reading

Աշխարհի վերջին օրվա ծնունդը

22 Dec

Ամեն տարի, դեկտեմբերի 21-ին մենք ընկերներով նշում ենք մեր ընկերուհու ծննդյան օրը: Բայց այս տարի, չգիտեմ ինչու, Մայաները որոշել էին հենց այդ օրն աշխարհի վերջ կազմակերպել: Ավելի ճիշտ՝ Աշխարհի վերջի շուխուռ դնել: Առավոտյան կաթկթող ջրերի ձայնից ու ամբողջ Երևանում հալչող ձներից երևաց, որ Աշխարհի վերջը Հայաստանում շատ անկազմակերպ է: Փոխարենը, շատ կազմակերպված էր մեր ծննդյան օրը:

Մի խոսքով, իմանալով, իսկ ավելի շատ՝ ենթադրելով, որ ընկերուհիս այս զգեստն է հագնելու իր ծննդյան օրը, ես և Արևիկը որոշեցինք նվերն էլ համապատասխանեցնել դրան.

lil

Ծանոթացեք կատվի հետ, նրա անունն է՝ Պուշոկ…

Դե հասկանում եք, ինչ իմանայինք, գուցե և գար այդքան սպասված վերջը, իսկ մեր նվերն այդպես էլ չգործածվեր: Դրա համար որոշեցինք ռիսկի չդիմել ու նվիրել այսպիսի բիժուտերիա: Չմոռանամ նշել, որ ասում են, թե գարնանն այս գույնը ամենանորաձևերից է լինելու…

DSC02862

Խոստովանեք, որ սազում է զգեստին… Ի դեպ, ականջօղերն ու թևնոցը տարբեր տեղերից են ձեռք բերված )

Կարճ ասած, աշխարհի վերջ չեկավ, ծնունդն անցավ հին ավանդույթների համաձայն՝ հրաշալի…

Լիլ ու Անատ

Հ.Գ. Իսկ իմ զգեստի պատմությունը մեկ ուրիշ անգամ կպատմեմ մանրամասն….

ՏՈՒՖԼԻՆԵՐԻ ՇՔԵՐԹ

19 Mar

Երբ առաջին անգամ տեսա այս պլատֆորմները, մտածեցի, թե սրանից տգեղ կոշիկ չեմ տեսել..

Բայց ես սխալվում էի… Օրեր անց տեսա մի սարսափելի` գլամուրության գագաթնակետ տուֆլի.

Իսկ այս վանդակավոր Լաբուտենները ինձ դուր են գալիս

Եվ չեմ կարող ցույց չտալ Լոպեսի կարմրա-վարդագույն տուֆլիները, որոնք չնայած հայտնի դիզայների են պատկանում (Շարլոտ Օլիմպիա), բայց պարզապես սարսափելի են: Տակացուն կարծես իրենը չլինի, էլ չեմ ասում, որ կարմիր ու վարդագույն գույները բացարձակ չեն սազում իրար հետ..

Եվ հիշեք.. պարտադիր չէ որ կոշիկը հարմար լինի.. կարևորը այն գեղեցիկ նայվի ՃՃՃ

ԱՍԱ ԴԱ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ

7 Mar

Վաղը Մարտի 8-ն է..

Որտեղ կա շատ սեր, ծաղիկները միշտ քիչ են..

Մարտի 8-ը այն հազվագյուտ օրերից է, երբ կանայք համաձայնվում են այն ամենի հետ, ինչ նրանց ասում են..

Մանուշակագույնի և վարդագույնի համադրություն..

Պետք չէ լսել, ինչ են ասում ԾԱՂԻՆԵՐԸ, պետք է նայել նրանց ու հիանալ…

Վարդագույնի գերիշխանությամբ.

Նա, ում ձեռքին ծաղիկներ կան, վատ արարք չի կարող գործել..

Վարդերը ստիպում են սիրել բնությունը, փշերը՝ հարգել այն

«Բույս է, բայց վախենում է միջանցիկ քամուց.. Շատ տարօրինակ է»,- մտածեց Փոքրիկ իշխանը ՎԱՐԴԻ մասին: -Ինչ բարդ բնավորություն ունի այս ծաղիկը»..

Եվ հիշեք.Կանայք ստեղծված են, որպեսզի նրանց սիրեն, այլ ոչ՝ որպեսզի հասկանան …

ԾԱՂԿԱՇՈՐ 4

26 Feb

Դե ինչ, շարունակում եմ ծաղիկներով զգեստների շքերթը..

Լեյթոն Մեսթեր, կադր ՛՛Բամբասկոտ աղջիկը՛՛(Gossip Girl) սերիալից

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հեծանիվի զամբյուղի միջից երևում է ծղոտե պայուսակը:

Հաստ վարդագույն գոտին զգեստի ծաղկի գույնին է: Անշուշտ համապատասխանում է: Նույն կերպ կսազեր նաև կանաչը կամ գազարագույնը: