Tag Archives: կարմիր

Gone with the cold wind

25 Apr

Winter has returned to Armenia. Now I can say it with no doubt. Maybe it isn’t snowing, but it has been very cold and windy lately. So I returned to my winter outfits.

In order not to be very grey, I just add some RED color. My lovely bag, few bracelets and scarf helped me alot..

P.S. Hope it is just for a few days. I miss SUN a lot.

Ձմեռը վերադարձել է Հայաստան. Հիմա ես դա հաստատ կարող եմ ասել: Գուցե ձյուն չի գալիս, բայց վերջին ժամաակներս շատ ցուրտ է և քամոտ: Այսպիսով ես վերադարձել եմ իմ ձմեռային հանդերձանքին:

Որպեսզի չափազանց մռայլ չլինեմ, որոշեցի մի քիչ ԿԱՐՄԻՐ ավելացնել. Իմ սիրելի պայուսակըմ մի քանի թևնացներն ու շարֆս շատ օգնեցին այդ հարցում…

Հ.Գ. Հուսով եմ սա մի քանի օրով է միայն: Շատ եմ կարոտում ԱՐԵՎԸ

hyusac6

hyusac4

hyusac8

Ի՞նչ կասեք հյուսքիս մասին …

Continue reading

Advertisements

Նորաձև աքսեսուար. Կարմիր պայուսակ ունենալու մի քանի պատճառ

24 Feb

Այսպիսի մի խոսք կա. ՛՛Ուզո՞ւմ ես կնոջը ճանաչել, զննիր նրա պայուսակը՛՛:

ԿԱՐՄԻՐ ՊԱՅՈՒՍԱԿԸ, ինչպես կարմիր գույնն առհասարակ, հավելյալ ուշադրության նշան է: Կարմիր պայուսակ կրող աղջիկը սովորաբար փնտրտուքի մեջ է: Նա կարող է փնտրելիս լինել ինչ ասես. իր տեղն արևի տակ, սեփական եսը, սիրելի տղամարդուն:

Չեմ կարող այս ամենն ինձ վերագրել, սակայն ինքս երեկ ձեռք բերեցի կարմիր պայուսակ…

Այն oriflame-ի ընթացիկ կատալոգից է: Եթե ուզում եք, դեռևս ուշ չէ ձեռք բերել այս գեղեցկուհուն...

Այն oriflame-ի ընթացիկ կատալոգից է: Եթե ուզում եք, դեռևս ուշ չէ ձեռք բերել այս գեղեցկուհուն…

Կարմիր պայուսակը աղջիկների համար այն իրերի շարքում է, որոնք նրանք միշտ ուզում են ունենալ, բայց հազվադեպ՝ ձեռք բերում: Պատճառաբանություններ.

  • Այն շատ վառ գույն ունի,
  • Իսկ ինչի՞ հետ եմ կրելու, կարմիր հագուստ չունեմ,
  • Այն ամեն ինչի հետ չի սազում,
  • Հետո էլ պետք է համապատասխան կոշիկներ գնեմ, որպեսզի հավաքածու դառնա,
  • Փոխարենն ավելի լավ է գնեմ իմ 150-րդ սև պայուսակը, որն ամեն ինչի հետ կարող եմ կրել…

Այսօր ցանկանում եմ կոտրել ստերեոտիպները և մի քանի հակափաստարկ բերել այս նորաձև աքսեսուարը ձեր զգեստապահարանում ունենալու համար:  Այդ պատճառով նախ կխոսեմ ինչի հետ է հնարավոր կրել այն, և ինչպիսի կարմիր պայուսակ է հարկավոր ձեռք բերել:

Չնայած կարմիր գույնը համարվել է ու համարվում է սադրիչ, այնուամենայնիվ կանայք միշտ սիրել են այն: Եվ բնական է. այն համարվում է կրքի, սիրախաղի ու հմայքի գույն: Այն իսկապես ՛՛վտանգավոր՛՛ է. եթե չարաշահես, միանգամից կարող ես ՛՛նորաձև աղջնակից՛՛ վերածվել ՛՛դիմակահանդեսի թագուհու՛՛: Այդ պատճառով այսօր կխոսենք ՛՛ճիշտ՛՛ կարմիր պայուսակ գնելու և այն հագուստի հետ ճիշտ համադրելու մասին:

   – Նախ և առաջ, այն մի կրեք կարմիր հագուստի հետ: Երբ կարմիրը չափից դուրս շատ է, դառնում է շոու…

  -Ամենահարմար հագուստը կարմիր պայուսակի համար՝ սևն է: Միևնույն ժամանակ, պարտադիր չէ ոտքից գլուխ սև հագնվել: Դա կարող է լինել սև վերարկու, սև տաբատ կամ շրջազգեստ, սև զգեստ վերջապես: Եվ եկեք չմոռանանք, որ սևը, սպիտակն ու կարմիրը դասական գույներ են: Դրանք միշտ կարելի է համարձակ համադրել միմյանց հետ և ամեն անգամ նոր հավաքածու ստանալ:

Anat-sev-1

Վաղուց են անցել այն ժամանակները, երբ աղջիկները պարտադիր պայուսակի ու կոշիկների գույները համապատասխանեցնում էին: Այո, կարելի է այդպես անել, բայց այսօր կոնտրաստների ժամանակաշրջան է: Եթե ուզում եք կարմիր պայուսակից բացի ունենալ ևս մի կարմիր աքսեսուար, այն կարող է լինել գոտի, կամ վզնոց, նույնիսկ կարմիր շրթներկ:

Klara-mox-sharfik

Սև-սպիտակից բացի, կարմիրը շատ համապատասխանում է կապույտին, շականակագույնին, մոխրագույնին (չնայած այն կարելի է համարել սևի երանգ): Պետք է պարզապես երանգները համապատասխանեցնել:

Klara-karich

Բրենդը՝ Renato

Anat-mox-2

Այսպիսով, որպեսզի ձեր կարմիր պայուսակը համապատասխանի հնարավորինս շատ գույների հետ, այն պետք է ունենա.

  • Դասական (դասականին մոտ) ձև, կառուցվածք
  • Հանգիստ երանգ
  • Առանց հավելյալ փայլի, որն էժանագին է դարձնում յուրաքանչյուր հագուստ:

Որպես վերջաբան ասեմ, որ կամիր պայուսակը (ինչպես և ամեն տեսակի կարմիր աքսեսուարները), որոշակի ռիսկի գործոն պարունակում է: Բայց այն կարող է այնպես փոխել ձեր առօրյա տեսքը, որ արժե ռիսկի դիմել: Առջևում գարուն է…

Հ.Գ. Ավելի շատ լուսանկարների և կարմիր պայուսակ կրելու տարբերակների սպասեք մոտ օրերս hayfashion բլոգում :***

Կարմիր շրթներկի մոգությունը

10 Jan

Վառ կարմիր, ալ կարմիր, պայծառ կարմիր, մուգ կարմիր… Բոլոր տարբերակներն էլ կիրառելի են, քանի որ կարմիր շրթներկի ամենաբաց երանգից մինչեւ ամենամուգը համարվում են նորաձեւ: Նորաձեւության վերջին տարիների տենդենցները վերադարձ են դեպի պարզություն, իսկ պարզը դա հենց դասականն է: Բնականաբար կարմիր շրթներկը չէր կարող դրա մասը չկազմել: Ճիշտ է, այն նորաձեւ է միշտ, ինչպես փոքրիկ սեւ զգեստը, բայց վերջին տարիներին այն ապրում է իր «աստղային ժամը»: Կարմիր շրթներկը համարվում է ամենահամարձակ եւ կրքոտ գույնը: Բացի այդ, այն տղամարդկանց ուշադրությունը գրավելու ամենաարագ եւ արդյունավետ ձեւերից մեկն է: Միշտ էլ հաճելի (եւ մի քիչ էլ նախանձելի է) տեսնել հեռուստացույցից եւ պաստառներից քեզ նայող գեղեցիկ հոլիվուդյան դեմքեր` կարմիր շուրթերով: Իհարկե, ուզում ես ինքդ էլ փորձել…

Վերջին տարում հայ աղջիկների մի զգալի մասը, ով իրեն համարում է նորաձեւ եւ ոճային, սկսել է գործածել շրթներկի կարմիր գույնը` զանազան նրբերանգներով: Ոմանք այն գործածում են կոկտեյլային կամ երեկոյան զգեստների հետ, իսկ մյուսները` ջինսե տաբատների, կամ որ ամենավատն է` սպորտային հագուստի հետ: Էլ չեմ խոսում թափթված մազերի եւ անհարթ դեմքի մասին: Կարմիր շրթներկի այդպիսի համադրումը, մեղմ ասած, ճիշտ չէ: Նման դիմահարդարմամբ կհասնեք ոչ թե տղաների ուշադրությանը, այլ` քմծիծաղին:

Կարմիր շրթներկը ամենաքմահաճ գույներից է: Իհարկե, այն կարելի է եւ պետք է գործածել, բայց մինչ այդ եկեք հասկանանք, թե ինչ է հարկավոր դրա համար:

How-to-Apply-Red-Lipstick-Perfectly-2

Ամենակարեւորը`սպիտակ ատամներ եւ հարթ մաշկ: Կարմիրն ավելի է ընդգծում ատամները, իսկ անհարթ մաշկի վրա այն բացարձակ չի նայվում:

Եթե դուք չունեք վերը նշված խնդիրները, ուրեմն եկեք հասկանանք, թե որ գույնի մաշկին ինչ կարմիր շրթներկ կարող է սազել: Գրեթե չկան այնպիսի մարդիկ, ում չի սազում կարմիրը, կան պարզապես այնպիսիները, ովքեր դեռ չեն գտել կարմիրի իրենց երանգը:

Բաց եւ մուգ վարդագույն մաշկով կանանց ավելի սազում է սառը երանգի կարմիր շրթներկ: Որքան ավելի մուգ է մաշկի գույնը, այնքան ավելի վառ եւ մուգ պետք է լինի Ձեր կամիր շրթներկը:

Դեղնավուն դեմքով կանանց ավելի կսազի նարնջագույնի գերակայությամբ տաք երանգի կարմիր շրթներկ:

Թուխ մաշկի տեր կանանց կարելի է խորհուրդ տալ իսկական կարմիր շրթներկ` առանց որեւէ այլ երանգի խառնուրդի:

Ունիվերսալ շականակագույն երանգով կարմիր շրթներկերը սազում են գրեթե բոլոր տեսակի մաշկերին:

Եթե որոշեցիք ներկել Ձեր շուրթերը կարմիր գույնով, հետեւեք նաև մյուս խորհուրդներին.

Հիշեք, եթե շուրթերը կարմիր են, աչքերը պետք է խիստ ընդգծված չլինեն, այլապես կստացվի գռեհիկ եւ տճան: Ավելի նախընտրելի են մոխրագույն կամ շականակագույն երանգները:

Կարմրաներկն ընտրեք կամ շրթներկի երանգից, կամ ընդհանրապես մի գործածեք: Այն կարելի է փոխարինել բրոնզագույն երանգի դիմափոշիով:

Կարմիր շրթներկը գործածեք տեղին եւ ժամանակին. ասենք` երեկույթի գնալիս կամ թատրոն հաճախելիս:

Եվ վերջապես ամենակարեւորը` կարմիր շրթներկը գործածեք երեկոյան կամ կոկտեյլային զգեստների հետ` դրանց համապատասխան սանրվածք անելով: Կարմիր շրթներկը չի հանդուրժում որեւէ թափթփվածություն եւ անխնամություն:

Իսկ այս ամենից հետո կարող եք վստահ գնալ` նրա սիրտը շահելու, տղամարդկանց ուշադրությանն ու կանանց նախանձին արժանանալու:

Ի դուք գիտեի՞ք, որ…

monica-belucci-and-dior(3)

Մոնիկա Բելուչիի տատիկը միշտ շուրթերը ներկում էր ալ կամիր, նույնիսկ 80 տարեկանում, քանի որ վստահ էր, որ կարմիր շրթներկը կնոջը հնարավորություն է տալիս միշտ մնալ կանացի…

Կարդացեք նաև՝ Թեյլոր Սվիվթի ոճի 4 առավելությունը

Այրող Պենելոպա Կրուսը՝ 12 կարմիր կերպարներով

22 Nov

՛՛Տղամարդիկ սիրում են այնպիսի կանանց, ինչպիսին Կարմենն է, բայց ամուսնանում են այնպիսիքի հետ, ինչպիսին Պենելոպան է՛՛:

Իսկ ինչ կասեք, եթե համատեղենք նրանց երկուսին: Պենելոպայի կերպարում հանդես կգա Պենելոպա Կրուսը, իսկ Կարմենից նա կվերցնի նրա հմայելու կարողությունն ու այրող կարմիր գույնը:

(Վերոնշյալ աֆորիզմում Պենելոպան առասպելական հերոս Օդիսեյի կինն է, ով հավատարմության խորհրդանիշ է համարվում ողջ աշխարհում):

Իսպանացի դերասանուհի և մոդել Պենելոպա Կրուսը դարձել է Campari օրացույցի նոր դեմքը: Ֆոտոպատմությունը ստացել է  Kiss Superstition Goodbye անվանումը, որ թարգմանաբար նշանակում է Համբույր, Սնահավատություն, Հրաժեշտ… Չեմ կարծում թե լուսանկարիչ Kristian Schuller-ը կերպարները ստեղծելիս մտածել է Կարմենի ու Պենելոպայի մասին, թերևս միայն մի Պենելոպայի՝ իսպանուհու, որը կրում է Emilio Pucci և Salvatore Ferragamo բրենդներ և Chopard-ի զարդեր:

Ահա 12 կերպար, 12 Պենելոպա Կրուս, 12 նման և միևնույն ժամանակ տարբեր լուսանկարներ..

Թեյլոր Սվիֆթ. սկսենք նորից…

7 Nov

Ահա այս տեսահոլովակից հետո ես սկսեցի հետաքրքրվել Թեյլոր Սվիֆթի ոճով: Այստեղ նա զգեստափոխվում է 4 անգամ, և բոլոր անգամներն էլ հիանալի են..

Նախ սպիտակ նախշերով կարմիր ամառային զգեստը՝ վրայից սպիտակ ժակետ.

Ապա նույն ոճի, բայց այլ գույների շիֆոնե հագուստը.

Նորից շիֆոնե զգեստ, այս անգամ արդեն ավելի երեկոյան.

Եվ նույնիսկ մեկ անհամ Կապրի է հագնում՝ սովորական շապիկով: Տաբատը նորից կարմիր է, իսկ սանդալները՝ դեղին…

Եվ նկատեք, բոլոր տեղերում երգչուհու դեմքից անպակաս է կարմիր շրթներկը: Այն վերջերս ամենուր ուղեկցում է  Թեյլորին: Շատ հետաքրքիր իմիջային բաղադրիչ է… Նրա ձայնասկավառակը կոչվում է «Կարմիր», և այն դարձել է ոչ միայն նրա գույնը, այլև ակամա անընդհատ գովազդում է ձայնասկավառակը…

Թեյլոր Սվիվթի ոճի 4 առավելությունը

31 Oct

1-2 օր առաջ ինքն ինձ համար բացահայտեցի երգչուհի Թեյլոր Սվիվթին: Ավելի ճիշտ՝ ոչ թե այդ երգչուհու գոյության փաստը (ինչը, խոստովանենք, շատ ծիծաղելի կիներ), այլ նրա հագնվելու ոճը, որն ինձ շատ հարազատ է: Արագ կերպով մի քանի գեղեցիկ ու բազմազան շորիկներ բեռնեցի:

Նշեմ մի քանի առանձնահատկություն, որ ինձ դուր եկավ նրա հագուստները նայելիս.

1. Այսօր սպիտակ մաշկը (նույնիսկ մի քիչ գունատը), նորից նորաձև է:

Գիտեմ, ծիծաղելի է հնչում. չէ՞ որ սպիտակամաշկ ծնվում են, ոչ թե դառնում: Բայց եթե հիշեք, թե ինչ էր կատարվում ընդամենը 1-2 տարի առաջ, երբ բոլորը համատարած սոլյարիներ էին այցելում ու տարօրինակ դեղնավուն արևայրուք ստանում, կհասկանաք, թե ինչի մասին եմ խոսում:

2. Չափազանց բաց չի հագնվում: 

Չնայած երգչուհին ունի գեղեցիկ մարմին, գուցե մի քիչ շատ նիհար է, բայց դա լիովին դրական է օգտագործվում:

3. Մեծ կուրծք չունենալը օգտագործում է որպես առավելություն: 

Եվ նորից ծիծաղելի է: Բայց կարծես թե դրա նորաձևությունն էլ է քիչ-քիչ անցնում: Այժմ բոլոր բրենդային խանութները ողողված են շիֆոնե և նմանատիպ բարակ կտորներից բլուզկաներով, զգեստներով, վարտիքներով.. և դրանք իհարկե լայնավուն պետք է նստեն հագնողի վրա: Ինչը Թեյլորը (կամ նրա իմիջմեյքերը) լիովին գործածում են հօգուտ երգչուհու:

Մանուշակագույնն իմ սիրած գույնն է, շիֆոնն էլ շատ նորաձև է.. մի խոսքով, 2 երնեկ մի տեղ

4. Շեշտը դնում է կարմիր շրթներկի վրա:

Իհարկե, սա էլ է նորաձև: Բայց, ինչպես գիտենք, կարմիր շրթներկը քչերին է սազում: Եվ նորից վերադառնում ենք համար 1 առավելությանը՝ սպիտակ մաշկին:

Դեռ կուսումնասիրեմ և ավելի մանրամասն կներկայացնեմ Թեյլորին:

Ինչպես նաև կարմիր շրթներկի մասին կխոսեմ մոտ օրերս ավելի մանրամասն: