Tag Archives: խորհուրդ

8 իմաստուն խորհուրդ Ալեքսանդր Վասիլյեվից

27 Mar

Ինչպես չդառնալ նորաձևության զոհ: Ահա մի քանի խորհուրդ, որոնց ՊԱՐՏԱՎՈՐ է հետևել յուրաքանչյուր աղջիկ: Եվ ով այդ մասին մեզ ավելի լավ կպատմի, եթե ոչ՝ նորաձևության պատմության մասնագետը:

1. Նորաձևությունը բոլորի համար չէ. այն հարուստների, անգործների ու երիտասարդ, գեղեցիկ կազմվածքների համար է: Մյուսներին պարզապես հարկավոր է ունենալ սեփական ոճը:

84ee875063ac5d7c56c0f3259837f605

2. Մի կողմից՝ նորաձևությունը խմբակային խենթություն է, մյուս կողմից՝ անհնար է դրանից զերծ մնալ: Նորաձևությանը հետևելը ծիծաղելի է, չհետևելը՝ հիմարություն: Այդ նուրբ բաժանարար գիծը շոշափելն էլ հենց կոչվում է ոճի զգացում:

3. Հայտնի պիտակները՝ գովազդ է հաճախորդի չկայացած ճաշակի համար, ով անվերապահորեն հավատում է նորաձևության թելադրանքին: Եվ եթե դու ոտքից գլուխ պիտակներով զգեստներ ես հագել, նշանակում է, որ դու դարձել ես ամուսնու կամ սիրեկանի ցուցափեղկի նմուշ և նման ես նորաձևության տների գովազդների: Continue reading

Advertisements