Tag Archives: դեղին

NKR wedding in chiffon dress

6 Oct

One of my BEST fashion photo sessions so far!!! On my friend’s wedding at NKR. Just enjoy it…

Մինչ այժմ ունեցած իմ լավագույն նորաձև ֆոտոսեսիաներից մեկը: Ընկերուհուս հարսանիքին ԼՂՀ-ում: Վայելեք…

DSC06698

DSC06703

IMG_5629

IMG_5721

IMG_5720 Continue reading

Advertisements
21 Mar

Դեղին. Մոծակների ու մլակների  հավաքատեղի :ՃՃ

 

Բայց միևնույն է, գեղեցիկ հագուստը պետք է հագնել.. իսկ դեղինը պետք է սիրել..

ԱՌՕՐՅԱ ԱԼԲԱՆ

16 Mar

Վերջերս հայտնաբերել եմ, որ Ջեսիկա Ալբան բավականին հետաքրքիր է հագնվում ոչ միայն «բեմում», այլև առօրյա կյանքում:

Քչերից է, ով մեծ չափաբաժիններով օգտագործում է դեղին գույնը

Գիտեմ, մտածում եք, թե նրա պես գեղեցիկ կազմվածք և դեմք ունեցողն ինչ էլ հագնի՝ կսազի, բայց դե նման բան չկա:

սև, բայց գեղեցիկ .. չնայած այստեղ էլ դեղին տարրը չէր խանգարի ՃՃՃ

Դե, մտավախություն միշտ էլ կա, որ ահա մի անկյունից դուրս կթռչի պապարացին ու կլուսանկարի քեզ ամենավատ դիրքից, դրա համար նրա մեծության աստղերը միշտ «զինված են»..

Բարձր պլատֆորմները մի քիչ «վախեցնում» են, բայց մնացածը՝ 5 +

Մի վախեցեք տարբերվել, անգամ հագուստով…

ԿԱՆԱՉԻ ՈՒ ԴԵՂԻՆԻ ԶՈՒԳԱԿՑՈՒՄ

15 Mar

Հիշում եք, որքան նորաձև էր Հայաստանում մի քանի տարի առաջ կանաչի ու դեղինի զուգակցումը.. Ամեն աղջիկ իր պարտքն էր համարում ունենալ գոնե մի նմանատիպ հագուստ իր զգեստապահարանում.

Լեյթոն Մեսթեր, կադր «Բամբասկոտ աղջիկը» (Gossip Girl) ֆիլմից

Իրականում, ես միշտ էլ կարծել եմ, որ այս գույները իրար սազում են. Սա մի տեսակ գույների համարձակ համադրութուն է.

Բայց տարիներ առաջ տեսնելով մեր բոլոր աղջիկներին նմանատիպ գույների ու հագուստի մեջ, սկսել էի կասկածել իմ ճաշակի վրա.

Կարելի է ավելացնել նաև նարնջագույն

Լեյթոն Մեսթերի այս 4 կերպարները հետ բերեցին իմ նախկին համոզմունքը՝ մի վախեցեք պայծառ գույների համադրությունից..

համադրել սպիտակի հետ

Եղեք պայծառ. դրսում գարուն է…

ԽԱՄՐԱԾ ԴԵՂԻՆ

5 Mar

Կոկտեյլային շարքից…

Լեյթոն Մեսթեր

Խամրած դեղին՝ գույն, որի հետ պետք է զգույշ վարվել: Այն քչերին է սազում, շատերին՝ սփրթնեցնում…

ԱՄԱՌԱՅԻՆ

4 Mar

Իսկ դուք չէիք հագնի?

Ես հաճույքով կհագնեի

Ես հաճույքով կհագնեի