Archive | կոսմետիկա RSS feed for this section

A day in an Armenian national dress

25 Oct

A few days ago I was taking part in a video clip. Most excited part of it is that I had to wear a dress like women used to wear many centuries ago. I can’t say that I liked it, but it was something new and exciting. Here are some photos.

arn9-1

arm8-1

arm5-1

arm7-1

arm10-1

arrn2-1

arm3-1

Continue reading

Fresh fruit Monday

8 Apr

On monday mornings every normal girl is busy asking herself a question ”what should I wear today ?”, cause it’s the first day of the week. But I’m nor every normal girl, cause my only question in this morning is – ”what mask should I put today?”. Yes, it’s Monday morning and I’m not working on these days )))

By the way, I bought these masks on TheFaceShop, and they help me a lot.

Երկուշաբթի առավոտները յուրաքանչյուր նորմալ աղջիկ իրեն հարց է տալիս. ՛՛Ի՞նչ հագնեմ այսօր՛՛, չէ՞ որ այսօր շաբաթվա առաջին օրն է: Բայց պարզվում է, որ ես յուրաքանչյուր նորմալ աղջիկ չեմ, քանի որ իմ միակ հարցն այս առավոտ ՛՛Ո՞ր դիմակը դնեմ այսօր՛՛ հարցն է: Այո, այսօր երկուշաբթի առավոտ է, և ես չեմ աշխատում այս օրերին )))

Ի դեպ, այս դիմակները TheFaceShop խանութից եմ գնել: Դրանք հիանալի են օգնում ինձ:

DSC03983

P.S. Today I’ll prefer FRESH FRUIT GRAPE.
Հ.Գ. Այսօր ես կընտրեմ թարմ միրգ խաղողը:

Բնական սնուցող և փափկեցնող միջոցներ. Յուղեր

5 Mar

Միառժամանակ առաջ, երբ խոսում էի դեմքի բնական սկռաբների մասին, խոստացա մոտ ժամանակներս անդրադառնալ նաև բնական փափկեցնող, սնուցող ու խոնավեցնող միջոցներին: Ահա և այսօր որոշեցի այլևս չձգձգել այդ պահը, քանի որ ինչպես կարող են հաստատել բոլոր երևանաբնակ մարդիկ, ՁՄԵՌԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ է: Դրա հետ մեկտեղ վերադարձել են ցուրտ օրերը, սառը քամին և… մաշկի չորությունը:

Այսպիսով, բոլոր այն աղջիկները, ովքեր ունեն չոր մաշկ կամ գոնե ձմեռներն ունենում են նման խնդիր, թող ձեռք բարձրացնեն ) Լավ, թող ուշադիր լինեն: Գրեթե յուրաքանչյուր քսուք, նույնիսկ ամենաթանկարժեքը, չի կարող իրականում համեմատվել բնական յուղերի հետ.

Ահա թե ինչու.

1. Բնական յուղերի մեջ չկա ոչ մի քիմիական տարր՝ կոնսերվանտներ, ներկանյութեր և այլ հավելումներ, առանց որոնց ՛՛յոլա չի գնում՛՛ ոչ մի կոսմետիկայի արտադրող:

2. Բնական յուղերի պարունակությունը շատ մոտ է մարդու մաշկային յուղի բաղադրիչներին, ինչի շնորհիվ մաշկը հեշտությամբ է դրանք ընդունում:

3. Այսպիսի յուղերը շատ հազվադեպ են ալերգիկ ռեակցիա առաջացնում: Դրանք հարմար են անգամ ամենազգայուն մաշկի խնամքի համար:

Այսպիսով, այսօր ես սեփական փորձով ձեզ խորհուրդ կտամ 3 բնական յուղ:

1. Կակաոյի յուղ: Այն չոր վիճակում վաճառվում է բոլոր դեղատներում: Պարզապես հարկավոր է քսել դեմքին. մաշկի հետ շփումից այն կհալչի: Իրականում կակաոյի յուղն ունի շոկոլադի բույր, և այն ամեն տեսակի քսուքի բույրից հաճելի է:

կակաոյի յուղ

2. Նշի յուղ: Այն սրվակներով է վաճառվում: Նորից խորհուրդ եմ տալիս գնել միայն դեղատներից:

Remedii-cearcane-2-550x415

3. Իսկ ահա կտավատի յուղը բացահայտել եմ բոլորովին վերջերս: Այն ունի սարսափելի հոտ (հենց դրանով էլ կարող եք պարզել դրա իսկական լինելը), բայց ազդում է անհամեմատ արագ: Այն քսելուց հետո սպասում եք 15 րոպե և լվանում դեմքը գոլ ջրով:

63527958_lnyanoe_maslo01

Բոլոր յուղերն էլ գործածվում են նույն կերպ. պարզապես մերսող շարժումներով այն քսեք դեմքին, պարանոցին կամ մարմնի յուրաքանչյուր չորացած հատվածի:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Խորհուրդ չի տրվում յուղերը տաքացնել: Դրանք կորցնում են իրենց բուժիչ հատկությունները:

Դրանցով կարելի է պատրաստել նաև ամենատարբեր դիմակներ, բացի այդ՝ պարզապես կարող եք յուղն ավելացնել ձեր սիրելի քսուքի մեջ:

:***

Բնական սկռաբներ

21 Feb

՛Ձձմռանը ձեր մաշկը կրկնակի խոնավության կարիք ունի՛՛, գիտեմ, այս ամենն իսկապես արդեն մի լավ հոգնեցրել է, սակայն ինչ կարող ենք անել դրա դեմ, ինչպես ասում են՝ բնությունն իրենն ասում է: Իսկապես, ցուրտ, փոփոխական եղանակին մեր մաշկը ջրազրկվում է, չորանում և կորցնում թարմ տեսքը: Հատկապես տուժում են ձեռքերն ու դեմքը:

Չնայած ձմռան երկար ու ձիգ 3 ամիսներն արդեն գրեթե հտևում են, սակայն սեփական փորձից գիտեմ, որ մինչև ամռան գալուստը այս ցուրտ ու չոր եղանակը մեզ դեռ կհասցնի իր վնասները: Այդ պատճառով այսօր ցանկանում եմ խոսել դեմքի խնամքի միջոցների մասին: Ընդ որում՝ բնական միջոցների, որոնք փորձել եմ ինքս:

Այս նյութում առաջնահերթ կխոսեմ 3 հրաշալի բնական սկռաբների մասին:

1. Սա ամենահեշտն է: Խմեցիք սև սուրճը, գուշակություններ արեցիք, մի շտապեք լվանալ բաժակը:

kofejnaja-guwa-590x274

Սուրճի մրուրը գործածեք որպես սկռաբ՝ թե դեմքի, թե մարմնի համար այն իդեալական է:

2. Աղ և ձեթ: Աղը ծառայում է որպես սկռաբ, իսկ ձեթը թույլ չի տալիս, որպեսզի այն վնասի մաշկը: 1 գդալ աղին 2 դգալ ձեթ հարաբերակցությամբ:

ձեթաղ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Նուրբ մաշկ ունեցողներին խորհուրդ չեմ տալիս այն կիրառել, հնարավոր են որոշակի բարդություններ: Բացի այդ, այս սկռաբը կարելի է գործածել շաբաթական 1-2 անգամից ոչ հաճախ:

3. Եվ իմ ամենասիրելի սկռաբը: Այն պատրաստելու համար հարկավոր է մի քանի րոպե: Մեզ պետք են.

  • 2 կոճակ ասպիրին (վաճառվում է բոլոր դեղատներում):
  • մի գդալ մեղր:

Honey

Մի քանի կաթիլ ջուրը լցնում ենք ասպիրինի հաբերի վրա, սպասում 15-20 վայրկյան: Ավելացնում ենք մեղրը: Որպես դիմակ ենք դնում: 10 րոպեից այն օգտագործում ենք որպես սկռաբ՝ և շրջանակաձև շարժումներով մերսում դեմքը:

Այն կարելի է գործածել 2 օրը մեկ: Այն միառժամանակ հետո փոխում է ձեր մաշկը՝ դարձնելով ավելի հարթ, վերացնելով սև կետերն ու բորբոքումները:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Չորացած մաշկին խորհուրդ չի տրվում այս սկռաբը, քանի որ կարող է հավելյալ վնասել ձեր դեմքի ջրազրկված հատվածները:

Այս ամենը ես կարող եմ վստահաբար խորհուրդ տալ բոլորիդ, քանի որ ինքս եմ կիրառել և կիրառում: Միակ խորհուրդը՝ նախ փորձնական չափաբաժնով գործածեք, քանի որ առանձահատկությունների պատճառով հնարավոր է ձեր մաշկը զգայուն լինի այս կամ այն բաղադրիչի նկատմամբ:

Հաջորդ անգամ ես կխոսեմ բնական փափկեցնող, սնուցող ու խոնավեցնող միջոցներից: Հետևեք hayfashion-ի նոր հոդվածներին և գրեք, թե ինչ թեմայով նյութեր կցանկանայիք տեսնել այստեղ:

Կարմիր շրթներկի մոգությունը

10 Jan

Վառ կարմիր, ալ կարմիր, պայծառ կարմիր, մուգ կարմիր… Բոլոր տարբերակներն էլ կիրառելի են, քանի որ կարմիր շրթներկի ամենաբաց երանգից մինչեւ ամենամուգը համարվում են նորաձեւ: Նորաձեւության վերջին տարիների տենդենցները վերադարձ են դեպի պարզություն, իսկ պարզը դա հենց դասականն է: Բնականաբար կարմիր շրթներկը չէր կարող դրա մասը չկազմել: Ճիշտ է, այն նորաձեւ է միշտ, ինչպես փոքրիկ սեւ զգեստը, բայց վերջին տարիներին այն ապրում է իր «աստղային ժամը»: Կարմիր շրթներկը համարվում է ամենահամարձակ եւ կրքոտ գույնը: Բացի այդ, այն տղամարդկանց ուշադրությունը գրավելու ամենաարագ եւ արդյունավետ ձեւերից մեկն է: Միշտ էլ հաճելի (եւ մի քիչ էլ նախանձելի է) տեսնել հեռուստացույցից եւ պաստառներից քեզ նայող գեղեցիկ հոլիվուդյան դեմքեր` կարմիր շուրթերով: Իհարկե, ուզում ես ինքդ էլ փորձել…

Վերջին տարում հայ աղջիկների մի զգալի մասը, ով իրեն համարում է նորաձեւ եւ ոճային, սկսել է գործածել շրթներկի կարմիր գույնը` զանազան նրբերանգներով: Ոմանք այն գործածում են կոկտեյլային կամ երեկոյան զգեստների հետ, իսկ մյուսները` ջինսե տաբատների, կամ որ ամենավատն է` սպորտային հագուստի հետ: Էլ չեմ խոսում թափթված մազերի եւ անհարթ դեմքի մասին: Կարմիր շրթներկի այդպիսի համադրումը, մեղմ ասած, ճիշտ չէ: Նման դիմահարդարմամբ կհասնեք ոչ թե տղաների ուշադրությանը, այլ` քմծիծաղին:

Կարմիր շրթներկը ամենաքմահաճ գույներից է: Իհարկե, այն կարելի է եւ պետք է գործածել, բայց մինչ այդ եկեք հասկանանք, թե ինչ է հարկավոր դրա համար:

How-to-Apply-Red-Lipstick-Perfectly-2

Ամենակարեւորը`սպիտակ ատամներ եւ հարթ մաշկ: Կարմիրն ավելի է ընդգծում ատամները, իսկ անհարթ մաշկի վրա այն բացարձակ չի նայվում:

Եթե դուք չունեք վերը նշված խնդիրները, ուրեմն եկեք հասկանանք, թե որ գույնի մաշկին ինչ կարմիր շրթներկ կարող է սազել: Գրեթե չկան այնպիսի մարդիկ, ում չի սազում կարմիրը, կան պարզապես այնպիսիները, ովքեր դեռ չեն գտել կարմիրի իրենց երանգը:

Բաց եւ մուգ վարդագույն մաշկով կանանց ավելի սազում է սառը երանգի կարմիր շրթներկ: Որքան ավելի մուգ է մաշկի գույնը, այնքան ավելի վառ եւ մուգ պետք է լինի Ձեր կամիր շրթներկը:

Դեղնավուն դեմքով կանանց ավելի կսազի նարնջագույնի գերակայությամբ տաք երանգի կարմիր շրթներկ:

Թուխ մաշկի տեր կանանց կարելի է խորհուրդ տալ իսկական կարմիր շրթներկ` առանց որեւէ այլ երանգի խառնուրդի:

Ունիվերսալ շականակագույն երանգով կարմիր շրթներկերը սազում են գրեթե բոլոր տեսակի մաշկերին:

Եթե որոշեցիք ներկել Ձեր շուրթերը կարմիր գույնով, հետեւեք նաև մյուս խորհուրդներին.

Հիշեք, եթե շուրթերը կարմիր են, աչքերը պետք է խիստ ընդգծված չլինեն, այլապես կստացվի գռեհիկ եւ տճան: Ավելի նախընտրելի են մոխրագույն կամ շականակագույն երանգները:

Կարմրաներկն ընտրեք կամ շրթներկի երանգից, կամ ընդհանրապես մի գործածեք: Այն կարելի է փոխարինել բրոնզագույն երանգի դիմափոշիով:

Կարմիր շրթներկը գործածեք տեղին եւ ժամանակին. ասենք` երեկույթի գնալիս կամ թատրոն հաճախելիս:

Եվ վերջապես ամենակարեւորը` կարմիր շրթներկը գործածեք երեկոյան կամ կոկտեյլային զգեստների հետ` դրանց համապատասխան սանրվածք անելով: Կարմիր շրթներկը չի հանդուրժում որեւէ թափթփվածություն եւ անխնամություն:

Իսկ այս ամենից հետո կարող եք վստահ գնալ` նրա սիրտը շահելու, տղամարդկանց ուշադրությանն ու կանանց նախանձին արժանանալու:

Ի դուք գիտեի՞ք, որ…

monica-belucci-and-dior(3)

Մոնիկա Բելուչիի տատիկը միշտ շուրթերը ներկում էր ալ կամիր, նույնիսկ 80 տարեկանում, քանի որ վստահ էր, որ կարմիր շրթներկը կնոջը հնարավորություն է տալիս միշտ մնալ կանացի…

Կարդացեք նաև՝ Թեյլոր Սվիվթի ոճի 4 առավելությունը

Աչուկներին նկարում ենք պոչիկներ…

14 Nov

smokey-eyes-ը մնացել  է հետևում: Արդեն  1-2 տարի է, ինչ վերադարձել են հեռավոր 60-70-ականների ոչ միայն զգեստները, այլև՝ cat-eyes-ը: Սև մատիտով կամ սուրմայով պոչիկներ նկարելը ամենանորաձև շպարն է:

Անձամբ ես էլ եմ վաղուց հրաժարվել դեռահասական գունավոր ստվերաներկերից, և այժմ հիմնականում սահմանափակվում եմ աչքերիս կողքերից պոչիկներ նկարելով: Բայց երբեք չափից դուրս հաստ և չափից դուրս երկար շերտ չեմ անում:

Ինձ ավելի սրտամոտ է 4 և 7-րդ տարբերակները, չնայած ասեմ, որ հազվադեպ եմ գիծը տանում ողջ աչքերիս երկայնքով: Հիմնականում միայն ծայրից եմ սևացնում: Դա ավելի առօրյա է և միևնույն ժամանակ ավելի մեծ ու խորն է ցույց տալիս աչքը:

Եվ չնայած ես շատ եմ սիրում ու մևնույն ժամանակ գեղեցիկ է նայվում, երբ տակի շերտն էլ ես ընդգծում, ամեն դեպքում հազվադեպ եմ այդպես անում: Առօրյայում շատ անհարմար է. թափվում է, լղոզվում է և այլն…