Archive | Դիզայներ RSS feed for this section

Chanel, Audrey, Dali… and me )

22 Nov

The beauty of a woman must be seen from in her eyes, because that is the doorway to her heart, the place where love resides.

© Audrey Hepburn

odri-1

Women think of all colors except the absence of color. I have said that black has it all. White too. Their beauty is absolute. It is the perfect harmony.
© Coco-Chanel

Coco-Chanel-1Since everything is in our heads, we had better not lose them.

© Coco Chanel

coco2-1 Continue reading

Advertisements
Quote

Ի՞նչ է հարկավոր ունենալ զգեստապահարանում. Նորաձև խորհուրդներ Էվելինա Խրոմչենկոյից

3 Feb

Էվելինա Խրոմչենկոն իմ կուռքերից մեկն է նորաձևության աշխարհում: Առավոտները հնարավորության դեպքում բաց չեմ թողնում ՛՛նորաձև դատավճիռ՛՛ հաղորդումը միայն նրա խորհուրդները լսելու համար: Եվ հիմա ուզում եմ ներկայացնել նրա ամենաակտուալ խորհուրդներից մի քանիսը, որոնց ինքս եմ հետևում և շարունակելու եմ հետևել…

platia-iz-tvida5

Այսպիսով, ինչ է պարտավոր ունենալ կինը իր զգեստապահարանում.

  1.  Նախ և առաջ, մարմնագույն բարձրակրունկներ: Նրանք ամեն ինչին հետ սազում են և երկար ցույց տալիս ոտքը:
  2. Եվս մեկ must have. Մի քանի սպիտակ վերնաշապիկ: Նստեցրած վերնաշապիկները գեղեցիկ են և շահեկանորեն ընդգծում են մարմինը:
  3.  Հարկավոր է ունենալ մի հավաքածու, որը նախատեսված է միայն ՔԵԶ ՀԱՄԱՐ: Դրանով կարելի է հանդիպել, օրինակ, ընկերների հետ: Հանգիստ, պաստելային գույներ, ազատ, առանց իրանն ընդգծող զգեստներ:
  4. Անպայման գնեք սև դասական տաբատ, V-աձև բացվածքով սև շապիկ և սև հարմարավետ կոշիկ (անկեղծ ասած, ինքս սևի երկրպագու չեմ, բայց այն իսկապես օգնության է հասնում անելանելի պահերին): Այս հավաքածուն ամեն անգամ կարելի է նորովի կրել՝ համադրելով զանազան աքսեսուարների հետ:
  5. Իսկական նորաձև աղջիկն անընդհատ պետք է տարբեր լինի. Միևնույն ֆասոնի, ոճի և գույնի հագուստը անհետաքրքիր է:
  6. Միագույն կոստյումի օրենքն է. այն կրել վառ աքսեսուարներով և դիմահարդարմամբ:
  7. Զգեստապահարանում պետք է լինի նվազագույնը մեկ զույգ բարձրակրունկ կոշիկ: Կաբլուկը կնոջը որոշակի անվստահություն է հաղորդում, ինչը դուր է գալիս տղամարդկանց:
  8. Վառ, աչքի ընկնող զգեստ հագնելիս ավելի հասարակ սանրվածք արեք՝ ուշադրությունը զգեստից չշեղելու համար:
  9. Հիշեք, եթե հանդերձանքի վերևամասը ծավալուն է, ապա ներքևի մասը պետք է թեթև լինի: Ներդաշնակություն փնտրեք:
  10. Հեշտությամբ կարելի է ուշադրություն գրավել կարմիր շրթներկով, մեծ արևային ակնոցով և վառ գույնի պայուսակով:
  11. Զգեստապահարանում պետք է լինի հագուստ կյանքի բոլոր դեպքերի համար՝ տնային, աշխատանքային, երեկոյան… Բայց դրանք բոլորը պետք է ձեզ վրա լավ նստեն:
  12. Ամենանորաձև հավաքածուն, որ կարելի է կրել ամեն օր, սովորական վերարկուն է՝ ընդգծված գոտիով, միդի ուղիղ կիսաշրջազգեստը և բարձրակրունկ կոշիկները:
  13. Ահա և հասանք իմ սիրած մասին ))) Ջինսը պետք է լինի հարթ, միագույն, ընդգծող: Այն պետք է ավելի գեղեցկացնի ձեր կազմվածքը, ոտքերն ավելի երկար ցույց տա:
  14. Մի հավաքածուի մեջ մի քանի անգամ ծաղկային մոտիվ մի գործածեք:
  15. Երեկոյան զգեստի մեջ մի բան պետք է փայլի. կամ զգեստը, կամ աքսեսուարները:
  16. Տափակ կոշիկը տնային տնտեսուհիների և օլիգարխների նշան է: Եթե ձեզ ոչ մեկի շարքին չեք դասում, բարձրակրունկ հագեք:

Եվ ինչպես նա է ասում՝ մտածեք, որ նոր կոշիկը դեղ է: Իսկ դեղի վրա չի կարելի տնտեսել ) Մոտ ժամանակներս անպայման կանդրադառնամ նրա թևավոր խոսքերին…

Quote

Coco Chanel-ի 10 կանոնները

1 Jan

Coco-Chanel-1-lgn

  1. Տաբատը կնոջն ազատ է դարձնում:
  2. Իդեալական կիսաշրջազգեստը պետք է ծածկի ծնկները:
  3. Աքսեսուարները պետք է շատ լինեն, որքան շատ, այնքան լավ:
  4. Իդեալական կոստյումը իր մեջ ներառում է և կանացին, և տղամարդկայինը:
  5. Ոճային կոշիկը կարող է երկգույն լինել:
  6. Պայուսակը պետք է կանթեր ունենա, որպեսզի ձեռքերն ազատ մնան:
  7. Խոնարհվեք փոքրիկ սև զգեստների առջև:
  8. Պիջակը պետք է փափուկ լինի, ինչպես գործվածքը:
  9. Ճոխությունը պետք է հարմարավետ լինի, այլապես դա ճոխություն չէ:
  10. Օծանելիքը նույնպես հագուստ է:

Օսկարի համար կզգեստավորվենք Օսկարի մոտ )

12 Dec

Ամերիկացի դիզայներ Օսկար Դե լա Ռենտան ներկայացրել է Pre-Fall 2013-ի հավաքածուն:

Այս առիթով ուզում եմ պահել խոստումս և 1-2 բառով ներկայացնել նրան: Օսկարը ծնվել է 1932-ին Դոմինիկյան հանրապետությունում: Մադրիդում ավարտել է արվեստի ակադեմիա: Երբ 28 տարեկան էր, առաջարկ ստացավ ավարտական երեկոյի զգեստ կարել իր ծանոթներից մեկի աղջկա համար: Նա ոչ ավել, ոչ պակաս, Իսպանիայում ամերիկացի դեսպանի աղջիկն էր: Այդ զգեստի շնորհիվ աղջիկը հայտնվեց «Life» ամսագրի շապիկին: Դրանից հետո Օսկարը տարբեր նորաձևության տներում է աշխատել, իսկ 1963-ին տեղափոխվել է ԱՄՆ և երկու տարի անց բացել սեփական հոսքագիծը:

Ասում են նաև, որ հոլիվուդյան աստղերի շրջանում տարածված է ՛՛՛՛Օսկարի՛՛ համար կզգեստավորվենք Օսկարի մոտ՛՛ թևավոր արտահայտությունը:

դե ինչ, կարելի է հանգիստ անցնել նրա նոր հավաքածուին, որը 3 բառով բնութագրելիս կասեի՝ կանացի, ճոխ, էլեգանտ: Ահա այն զգեստները, որոնք հատկապես գրավիչ էին…

14604_393597830722426_1741959375_n

17907_393597797389096_1636870663_n

30340_393597780722431_1367351672_n

31629_393597730722436_982387645_n

60003_393598167389059_685293864_n

60063_393597857389090_1661843058_n

63091_393597650722444_1841497549_n

215093_393598170722392_513211551_n

222286_393598380722371_543706392_n

222296_393598387389037_1990392033_n

222328_393597967389079_1298432392_nշ 222368_393598004055742_1888737003_n

556751_393598174055725_654783515_n

537695_393598400722369_1067593187_n

530495_393597950722414_1756382005_n

522736_393597674055775_1132490683_n

430843_393597707389105_1264822794_n

401582_393597964055746_1967440364_n

380307_393597737389102_924728234_n

380306_393598377389038_1166215611_n

375446_393597834055759_1077045443_n

252276_393597947389081_1165941710_n

Ամանորին Դիսնեյի արքայադուստրերը կենդանացել են

6 Dec

Երբևէ մտածե՞լ եք, եթե Դիսնեյի մուլտֆիլմի հերոսուհիներն իրական լինեին և ապրեին 21-րդ դարում, ի՞նչ կնախընտրեին կրել: Այս հարցի պատասխանը կարող եք գտնել Հարրոդս հանրախանութում:

Լոնդոնի կենտրոնում գտնվող հեղինակավոր Հարրոդս հանրախանութը համաշխարհային փառք ունի: Ամանորյա տոնրին նախաշեմին այն որոշեց իրականացնել բոլոր աղջիկների երազանքը: Versace, Roberto Cavalli, Valentino, Oscar de la Renta  և այլ հայտնի բրենդների դիզայներներին ներշնչանքի աղբյուր են ծառայել Դիսնեյի մուլտֆիլմերի 10-ը արքայադուստրեր: Դիզայներների հագուստներով նրանք աշխարհին ներկայացան շքեղ, նորովի, ժամանակակից, կենդանի…

Հավաքածուն ներկայացվել է նոյեմբերի 1-ին:

harrods_disney9_v_2nov12_pr_b_426x284

Մոխրոտիկն ըստ Վերսաչեի

Cinderella by Versace

CinderellabyVersace_V_23Oct12_b_592x888

harrods_disney7_v_2nov12_pr_b_592x888

Ամենաշատ աղմուկ հանած ՛՛Արքայադուստր Ավրորան՛՛ Քնած գեղեցկուհի մուլտֆիլմից

Aurora from Sleeping Beauty by Elie Saab

SleepingBeautyElieSaab_V_23Oct12_L_b_1080x720

harrods_disney18_v_2nov12_pr_b_1080x720

disney-harrods-1

Մարչեսայի ջրահարս Արիելը

Ariel from The Little Mermaid by Marchesa

ArielbyMarchesa_V_23Oct12_b_592x888

harrods_disney13_v_2nov12_pr_b_1080x720

harrods_disney2_v_2nov12_pr_b_592x888

՛՛Ալլադին՛՛ մուլտֆիլմի արքայադուստր Ժասմինը

Jasmin from Aladdin by Escada

JasminbyEscada_V_23Oct12_b_592x888

harrods_disney14_v_2nov12_pr_b_1080x720

Մուլանը

Mulan by Missoni

MulabyMissoni_V_23Oct12_b_592x888

harrods_disney12_v_2nov12_pr_b_426x284

harrods_disney4_v_2nov12_pr_b_592x888

՛՛Գեղեցկուհին և հրեշը՛՛ մուլտֆիլմի հերոսուհի Բելլը

Belle from Beauty and The Beast by Valentino

Harrods_Belle_valentino-600x677

harrods_disney15_v_2nov12_pr_b_1080x720

harrods_disney1_v_2nov12_pr_b_592x888

Պակահոնտասը նախընտրում է Ռոբերտո Կավալլի

Pocahontas by Roberto Cavalli

PocahontabyRobertoCavalli_V_23Oct12_b_592x888

harrods_disney3_v_2nov12_pr_b_592x888

Երկարածամ Ռապունցելը Ջեննի Փեքհեմով

Rapunzel by Jenny Packham

RapunzelbyJennyPackham_V_23Oct12_b_592x888

harrods_disney16_v_2nov12_b_592x888

Սպիտակաձյունիկը Օսկար դե լա Ռենտայով

Snow White by Oscar de la Renta

SnowWhite_V_23Oct12_b_592x888

harrods_disney10_v_2nov12_pr_b_1080x720

harrods_disney6_v_2nov12_pr_b_592x888

՛՛Արքայադուստրը և գորտը՛՛ մուլտֆիլմի Թայանան

Tiana from The Princess and the Frog by Ralph & Russo

TianabyRalphRusso_V_23Oct12_b_592x888

harrods_disney11_v_2nov12_pr_b_426x284

harrods_disney5_v_2nov12_pr_b_592x888

Ահա և վերջ: Բոլորը հեքիաթների պես այս մեկն էլ ավարտվեց: Մնում է վայելել տեսահոլովակը, որը սկսվում է ”once upon a dream” բառերով..

Օսկար

5 Nov

Oscar De La Renta. Այս աշխարհահռչակ դիզայներին քիչ առաջ բացահայտեցի ընդամենը մի մոդել տեսնելով: Այ սա.

Կասկած չկա, որ այսուհետ ես նրա երկրպագուներից եմ լինելու.