Գլամուրի տիրապետության տակ

18 Jul

Ամեն օր նորաձեւության ամսագրերի շապիկներից մեզ են նայում գլամուրային, գեղեցիկ, խնամված դեմքեր, ու հազարավոր աղջիկներ դրանք թերթելիս հոգոց են հանում ու մտածում. «եթե միայն ես էլ այսպես գլամուրային լինեի»… Իրականում, այդպիսին լինելն այդքան էլ դժվար չէ:

DSC04596

Այս նութս տպագրվել է ՛՛Մարի՛՛ ամսագրի հունիսյան (2013) համարում

 «Յուրաքանչյուր աղջիկ կարող է գլամուրային լինել: Դրա համար հարկավոր է միայն կանգնել տեղումդ ու հիմար ձեւանալ»:

Սրանք 30-40-ականների ամերիկացի դերասանուհի Հեդի Լամարի խոսքերն են, որոնք ճշգրիտ բնութագրում են մերօրյա գլամուրը:

Ժամանակակից տղաները սիրում են գլամուրային աղջիկներ: Այդ պատճառով շատերը, նույնիսկ գաղափար չունենալով, թե ինչ է գլամուրը, փորձում են համապատասխանել այդ կերպարին: Աղջիկները կարծում են, թե գլամուր կարելի է լինել միայն եթե շատ փող ունես: Իրականում թանկարժեք հագուստը, զարդերը, աչք ծակող շպարն ու բարձրակրունկ կոշիկները միշտ չէ, որ կնոջը գլամուրային են դարձնում: Ժամանակակից հասկացությամբ գլամուրային աղջիկը պետք է լինի շքեղ, հուզիչ, ռոմանտիկ, սեքսուալ… Գլամուրային լինելու համար առաջին հերթին պետք է խնամված, կանացի եւ ինքնավստահ լինել:

Գլամուրային լինել չի նշանակում անպայման հայտնի բրենդներ կրել՝ հսկայական գումար ծախսելով դրանց վրա: Ամենակարեւորը գլամուրային կերպար ստեղծելիս չափը չանցնելն է: Այսօր գլամուրը հաճախ շփոթում են վուլգարության հետ: Դրանից խուսափելու համար զգեստ ընտրելիս հարկավոր է ճիշտ գնահատել սեփական կազմվածքի առավելություններն ու թերությունները:

Եկեք մեկընդմիշտ հասկանանք, որ գլամուրային լինելը դա ոտքից գլուխ վարդագույն հագնվելը չէ, արհեստականորեն մեծացված կուրծք եւ շուրթեր ունենալը չէ, մինչեւ ականջների ծայրը շպարված լինելը չէ… Գլամուրը հագնվելու արվեստն է: Ամենակարեւորը սեփական արտաքին տեսքով մարդկանց վրահաճելի ազդեցություն թողնելն է:

***

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ

ԳԼԱՄՈՒՐ բառն 1-ին անգամ հայտնվել է միջին դարերում, լատիներեն grammatica բառից, որը նշանակում էր ՈՒՍՈՒՑՈՒՄ:

Միայն դրանից հետո գլամուր տերմինը սկսեց շրջել աշխարհով մեկ. Ֆրանսերեն grimoiri – կախարդանքների գիրք, անգլերեն gramarye, grammar – գիտելիք, ուսում եւ այլն….

***

Իմ խորին համոզմամբ, ողջ «գլամուրային իրարանցումը» տեւում է այնքան ժամանակ, քանի դեռ մարդ չի գտել իր ոճը: Այդ պատճառով ուզում եմ ձեզ ներկայացնել նորաձեւության գիտակ եւ երկար տարիներ L’Officiel ամսագրի ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր Էվելինա Խրոմչենկոյի մի քանի խորհուրդներն այն մասին, թե ինչ է պարտավոր ունենալ ժամանակակից աղջիկն իր զգեստապահարանում.

  1. Նախ եւ առաջ, մարմնագույն բարձրակրունկներ: Նրանք ամեն ինչին հետ սազում են եւ երկար ցույց տալիս ոտքը:
  2. Եվս մեկ must have. Մի քանի սպիտակ վերնաշապիկ: Նստեցրած վերնաշապիկները գեղեցիկ են եւ շահեկանորեն ընդգծում են մարմինը:
  3. Անպայման գնեք սեւ դասական տաբատ, V-աձեւ բացվածքով սեւ շապիկ եւ սեւ հարմարավետ կոշիկ (անկեղծ ասած, ինքս սեւի երկրպագու չեմ, բայց այն իսկապես օգնության է հասնում անելանելի պահերին): Այս հավաքածուն ամեն անգամ կարելի է նորովի կրել՝ համադրելով զանազան աքսեսուարների հետ:
  4. Իսկական նորաձեւ աղջիկն անընդհատ պետք է տարբեր լինի. Միեւնույն ձեւի, ոճի եւ գույնի հագուստն անհետաքրքիր է:
  5. Միագույն կոստյումի օրենքն է. այն կրել վառ աքսեսուարներով եւ դիմահարդարմամբ:
  6. Վառ, աչքի ընկնող զգեստ հագնելիս ավելի հասարակ սանրվածք արեք՝ ուշադրությունը զգեստից չշեղելու համար:
  7. Հեշտությամբ կարելի է ուշադրություն գրավել կարմիր շրթներկով, արեւային ակնոցով եւ վառ գույնի պայուսակով:
  8. Ջինսը պետք է լինի հարթ, միագույն, ընդգծող: Այն պետք է ավելի գեղեցկացնի ձեր կազմվածքը, ոտքերն ավելի երկար ցույց տա:
  9. Երեկոյան զգեստի մեջ մի բան պետք է փայլի. կամ զգեստը, կամ աքսեսուարները:
  10. Տափակ կոշիկը տնային տնտեսուհիների եւ օլիգարխների նշան է: Եթե ձեզ ոչ մեկի շարքին չեք դասում, բարձրակրունկ հագեք:

Օրինակ Եվրոպայում սիրում են գլամուրային հագնվել, բայց նաեւ գիտեն, թե ուր գնան այդպիսի հագուկապով: Դրանք են շնորհանդեսները, հարսանիքները, նորաձեւության ցուցադրությունները, կոկտեյլային երեկոները: Իսկ առօրյայում միշտ էլ նախընտրում են ավելի հասարակ ու հարմարավետ լինել:

Հերթական անգամ նորաձեւության ամսագրերը թերթելիս ինքներդ ձեզ հարցրեք՝ որքանո՞վ է «ամսագրային աղջկա» կերպարը համապատասխան ձեր առօրյային, աշխատանքին, ապրելակերպին:

Ձեր՝ ոչ գլամուրային, բայց նորաձեւ՝

Անահիտ Բաղդասարյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s