8 իմաստուն խորհուրդ Ալեքսանդր Վասիլյեվից

27 Mar

Ինչպես չդառնալ նորաձևության զոհ: Ահա մի քանի խորհուրդ, որոնց ՊԱՐՏԱՎՈՐ է հետևել յուրաքանչյուր աղջիկ: Եվ ով այդ մասին մեզ ավելի լավ կպատմի, եթե ոչ՝ նորաձևության պատմության մասնագետը:

1. Նորաձևությունը բոլորի համար չէ. այն հարուստների, անգործների ու երիտասարդ, գեղեցիկ կազմվածքների համար է: Մյուսներին պարզապես հարկավոր է ունենալ սեփական ոճը:

84ee875063ac5d7c56c0f3259837f605

2. Մի կողմից՝ նորաձևությունը խմբակային խենթություն է, մյուս կողմից՝ անհնար է դրանից զերծ մնալ: Նորաձևությանը հետևելը ծիծաղելի է, չհետևելը՝ հիմարություն: Այդ նուրբ բաժանարար գիծը շոշափելն էլ հենց կոչվում է ոճի զգացում:

3. Հայտնի պիտակները՝ գովազդ է հաճախորդի չկայացած ճաշակի համար, ով անվերապահորեն հավատում է նորաձևության թելադրանքին: Եվ եթե դու ոտքից գլուխ պիտակներով զգեստներ ես հագել, նշանակում է, որ դու դարձել ես ամուսնու կամ սիրեկանի ցուցափեղկի նմուշ և նման ես նորաձևության տների գովազդների:

527637_547669845253448_16306592_n

4. Լուրջ մի վերաբերվեք տենդենցներին: Դրանք ծնվում են 6 ամիսը մեկ և երկար չեն մնում: Նորաձևությունը ժամանակավոր է, ոճը հավերժ է:

5. Ոճի պաշտամունքի առարկա դառնալու համար բավական չէ ադամանդներով պատված լինել, վարել թանկարժեք մեքենա կամ ամուսնացած լինել միլիարդատիրոջ հետ: Եվ ընդհանրապես, դա ամեն մեկին տրված չէ, բայց սովորել էլեգանտ լինել, այդ դա կարելի է:

18007_10151350175645547_675331539_n

6. Միշտ համարժեք գնահատեք Ձեր արտաքին տվյալները և այնպիսի հագուստ ընտրեք, որը սազում է Ձեր կազմվածքին: Միաժամանակ մի ցուցադրեք և կուրծքը, և ոտքերը: Ուշադրություն դարձրեք մազերի գույնին. խուսափեք վառ երանգներից, մանրամասն ընտրեք օծանելիքն ու դիմահարդարումը: Մի մոռացեք չափի զգացումի մասին, մի խառնեք միանգամից 3 գույնից ավելի, 4-րդն ավելորդ է:

7. Կինը միշտ պետք է կողմնորոշվի իր սոցիալական դիրքով, տարիքով, հնարավորություններով: Փորձեք ծիծաղելի չերևալ: Ավելի լավ է գլամուրային տատիկ լինել, քան՝ ծեր աղջիկ:

8. Եթե հարցնեք, թե հիմա ինչն է նորաձև, կպատասխանեմ. մերկ փորով քայլելը, եղունգներ դնելը և բարձրակրունկ հագնելը, շիկահեր ներկվելը և գռեհիկ երևալը: Ավելի քիչ գռեհկություն, մերկ փորեր, սիլիկոն… Պահպանեք առեղծվածային հոգին…

best1

Հ.Գ. Այս թեմայով կարդացեք նաև՝ Նորաձև խորհուրդներ Էվելինա Խրոմչենկոյից

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s