Archive | March, 2013

Հեքիաթային հարսանեկան զգեստներ Pronovias-ից

28 Mar

Ասում են, հարսանիքն աղջկա կյանքում ամենալավ օրն է. նա արթնանում է ու արդեն հաստատ գիտի՝ թե ինչ է հագնելու ) Չնայած եթե ես  ընտրելիս լինեի Pronovias այս հրաշալի զգեստներից մեկը, հաստատ այդ առավոտն ինձ համար հեշտերից չէր լինի: Դրանք մեկը մեկից գեղեցիկ են, մեկը մեկից հիասքանչ: Նայում ու ափսոսում ես, որ հարսանիքը կյանքում մեկ անգամ է լինում )

2013-ին, ինչպես և 2012-ին, բրենդի դեմք է դարձել մոդել Էմիլի դի Դոնատոն…
Նշեմ, որ այս տարի Pronovias բրենդի հետ համագործակցել է իմ շատ սիրելի  Ellie Saab-ը և  Manuel Mota-ն:

1B6C9529F53B7A9B7BABF51C79F1_h498_w598_m2

1E17F9F5DA3B1897D19CAE72120DC_h498_w598_m2

4D1013BC5DF542546A3DD89ACCF389_h498_w598_m2

6A4ED9956A47C6D9A26325D94BCD_h498_w598_m2 Continue reading

Advertisements

8 իմաստուն խորհուրդ Ալեքսանդր Վասիլյեվից

27 Mar

Ինչպես չդառնալ նորաձևության զոհ: Ահա մի քանի խորհուրդ, որոնց ՊԱՐՏԱՎՈՐ է հետևել յուրաքանչյուր աղջիկ: Եվ ով այդ մասին մեզ ավելի լավ կպատմի, եթե ոչ՝ նորաձևության պատմության մասնագետը:

1. Նորաձևությունը բոլորի համար չէ. այն հարուստների, անգործների ու երիտասարդ, գեղեցիկ կազմվածքների համար է: Մյուսներին պարզապես հարկավոր է ունենալ սեփական ոճը:

84ee875063ac5d7c56c0f3259837f605

2. Մի կողմից՝ նորաձևությունը խմբակային խենթություն է, մյուս կողմից՝ անհնար է դրանից զերծ մնալ: Նորաձևությանը հետևելը ծիծաղելի է, չհետևելը՝ հիմարություն: Այդ նուրբ բաժանարար գիծը շոշափելն էլ հենց կոչվում է ոճի զգացում:

3. Հայտնի պիտակները՝ գովազդ է հաճախորդի չկայացած ճաշակի համար, ով անվերապահորեն հավատում է նորաձևության թելադրանքին: Եվ եթե դու ոտքից գլուխ պիտակներով զգեստներ ես հագել, նշանակում է, որ դու դարձել ես ամուսնու կամ սիրեկանի ցուցափեղկի նմուշ և նման ես նորաձևության տների գովազդների: Continue reading

Կենդանի տիկնիկը V ամսագրի շապիկին

17 Mar

Փոքր ժամանակ մենք՝ աղջիկներս, սիրել ենք տիկնիկներով խաղալ: Իրականում ինձ մոտ ՛՛տուն տունիկ՛՛-ի հանդեպ սերը շարունակվեց մինչև 14 տարեկան, և դա համարվում էր երկար: Սակայն այս աղջկա մոտ այն շարունակվում է արդեն 27 տարի, ավելին, սերը դեպի Բարբի տիկնիկն այնքան մեծ է նրա մոտ, որ աղջիկը որոշել է ինքը դառնալ տիկնիկ…

Vallukyanova

Դուք հավանաբար լսած կլինեք նրա մասին՝ կենդանի տիկնիկը Օդեսսայից, ով հայտնի է դարձել բացառապես իր տիկնիկային արտաքինի շնորհիվ: Վերջերս նա՝ Վալերիա Լուկյանովան, նկարահանվել է ամերիկյան V ամսագրի համար: Ոճաբանները որոշել են ռիսկի դիմել և աղջկան հագցնել Բարբի տիկնիկի պես՝ կարճ զգեստներ, կիսամերկ հագուստ… Continue reading

Գունագեղ և ամառային. Malena Costa for Refresh

16 Mar
Մալենա Կոստան իսպանացի Մոդել է, ով ժամանակին հայտնի էր որպես ՛՛Բարսելոնայի՛՛ պաշտպան Կարլես Պույոլի ընկերուհի: Օրերս նա ներկայացրեց ինձ բոլորովին անծանոթ Refresh կոշիկների բրենդի համար նախատեսված ֆոտոսեսիա: Այն ստացվել է շատ գունագեղ, ամառային, թեթև… Բացի այդ, կոշիկներն էլ են սրտովս: Վայելեք…

Պարային մարտի 8…

14 Mar

10

DSC_0035 - bw

DSC_0035 - Copy Continue reading

Աֆորիզմներ ծաղիկների մասին. Շնորհավոր մարտի 8

8 Mar

Կանայք նման են ծաղիկների. տղամարդկանցից պահանջում են խնամք և գումար)

Bregje Heinen

Կանայք շատ երկար են հիշում չնվիրված վարդերը:

480982_496378383754019_760420535_n Continue reading