Նորաձև աքսեսուար. Կարմիր պայուսակ ունենալու մի քանի պատճառ

24 Feb

Այսպիսի մի խոսք կա. ՛՛Ուզո՞ւմ ես կնոջը ճանաչել, զննիր նրա պայուսակը՛՛:

ԿԱՐՄԻՐ ՊԱՅՈՒՍԱԿԸ, ինչպես կարմիր գույնն առհասարակ, հավելյալ ուշադրության նշան է: Կարմիր պայուսակ կրող աղջիկը սովորաբար փնտրտուքի մեջ է: Նա կարող է փնտրելիս լինել ինչ ասես. իր տեղն արևի տակ, սեփական եսը, սիրելի տղամարդուն:

Չեմ կարող այս ամենն ինձ վերագրել, սակայն ինքս երեկ ձեռք բերեցի կարմիր պայուսակ…

Այն oriflame-ի ընթացիկ կատալոգից է: Եթե ուզում եք, դեռևս ուշ չէ ձեռք բերել այս գեղեցկուհուն...

Այն oriflame-ի ընթացիկ կատալոգից է: Եթե ուզում եք, դեռևս ուշ չէ ձեռք բերել այս գեղեցկուհուն…

Կարմիր պայուսակը աղջիկների համար այն իրերի շարքում է, որոնք նրանք միշտ ուզում են ունենալ, բայց հազվադեպ՝ ձեռք բերում: Պատճառաբանություններ.

  • Այն շատ վառ գույն ունի,
  • Իսկ ինչի՞ հետ եմ կրելու, կարմիր հագուստ չունեմ,
  • Այն ամեն ինչի հետ չի սազում,
  • Հետո էլ պետք է համապատասխան կոշիկներ գնեմ, որպեսզի հավաքածու դառնա,
  • Փոխարենն ավելի լավ է գնեմ իմ 150-րդ սև պայուսակը, որն ամեն ինչի հետ կարող եմ կրել…

Այսօր ցանկանում եմ կոտրել ստերեոտիպները և մի քանի հակափաստարկ բերել այս նորաձև աքսեսուարը ձեր զգեստապահարանում ունենալու համար:  Այդ պատճառով նախ կխոսեմ ինչի հետ է հնարավոր կրել այն, և ինչպիսի կարմիր պայուսակ է հարկավոր ձեռք բերել:

Չնայած կարմիր գույնը համարվել է ու համարվում է սադրիչ, այնուամենայնիվ կանայք միշտ սիրել են այն: Եվ բնական է. այն համարվում է կրքի, սիրախաղի ու հմայքի գույն: Այն իսկապես ՛՛վտանգավոր՛՛ է. եթե չարաշահես, միանգամից կարող ես ՛՛նորաձև աղջնակից՛՛ վերածվել ՛՛դիմակահանդեսի թագուհու՛՛: Այդ պատճառով այսօր կխոսենք ՛՛ճիշտ՛՛ կարմիր պայուսակ գնելու և այն հագուստի հետ ճիշտ համադրելու մասին:

   – Նախ և առաջ, այն մի կրեք կարմիր հագուստի հետ: Երբ կարմիրը չափից դուրս շատ է, դառնում է շոու…

  -Ամենահարմար հագուստը կարմիր պայուսակի համար՝ սևն է: Միևնույն ժամանակ, պարտադիր չէ ոտքից գլուխ սև հագնվել: Դա կարող է լինել սև վերարկու, սև տաբատ կամ շրջազգեստ, սև զգեստ վերջապես: Եվ եկեք չմոռանանք, որ սևը, սպիտակն ու կարմիրը դասական գույներ են: Դրանք միշտ կարելի է համարձակ համադրել միմյանց հետ և ամեն անգամ նոր հավաքածու ստանալ:

Anat-sev-1

Վաղուց են անցել այն ժամանակները, երբ աղջիկները պարտադիր պայուսակի ու կոշիկների գույները համապատասխանեցնում էին: Այո, կարելի է այդպես անել, բայց այսօր կոնտրաստների ժամանակաշրջան է: Եթե ուզում եք կարմիր պայուսակից բացի ունենալ ևս մի կարմիր աքսեսուար, այն կարող է լինել գոտի, կամ վզնոց, նույնիսկ կարմիր շրթներկ:

Klara-mox-sharfik

Սև-սպիտակից բացի, կարմիրը շատ համապատասխանում է կապույտին, շականակագույնին, մոխրագույնին (չնայած այն կարելի է համարել սևի երանգ): Պետք է պարզապես երանգները համապատասխանեցնել:

Klara-karich

Բրենդը՝ Renato

Anat-mox-2

Այսպիսով, որպեսզի ձեր կարմիր պայուսակը համապատասխանի հնարավորինս շատ գույների հետ, այն պետք է ունենա.

  • Դասական (դասականին մոտ) ձև, կառուցվածք
  • Հանգիստ երանգ
  • Առանց հավելյալ փայլի, որն էժանագին է դարձնում յուրաքանչյուր հագուստ:

Որպես վերջաբան ասեմ, որ կամիր պայուսակը (ինչպես և ամեն տեսակի կարմիր աքսեսուարները), որոշակի ռիսկի գործոն պարունակում է: Բայց այն կարող է այնպես փոխել ձեր առօրյա տեսքը, որ արժե ռիսկի դիմել: Առջևում գարուն է…

Հ.Գ. Ավելի շատ լուսանկարների և կարմիր պայուսակ կրելու տարբերակների սպասեք մոտ օրերս hayfashion բլոգում :***

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s