Շահավետ գնումներ Debenhams-ից և Bossini-ից

17 Feb

Պատահում է, որ դուրս ես գալիս խանութներով զբոսնելու՝ առանց որոշակի նպատակի, բայց արդյունքում կատարում ես բազմաթիվ շահավետ գնումներ: Ինչու՞ շահավետ: Դե, քանի որ ձեռք ես բերում լավ, չեմ վախենա ասել՝ բրենդային ապրանքներ, զեղչված գներով: Այ այսօր ինձ մոտ այդպիսի օր էր:

Ամեն տեսակի զեղչերն իրականում ես արդեն բաց էի թողել դեռ հունվարին, երբ դրանց տեղատարափն էր, և հույս չէի փայփայում ինչ-որ լավ բան գնել հարմար գնով: Բայց ամեն ինչ հիասքանչ դասավորվեց:

Նախ, հիշո՞ւմ եք, ժամանակին մի գեղեցիկ երկարաճիտ էի տեսել Իրինա Շեյկի հագին:

Ահա, նմանատիպ մի բան այսօր կարողացա գնել Դեբենհամսում: Ու բոլորովին պատահաբար, ընկերուհիս էր գնում կատարում, եկա, տեսա, գնեցի )))

sapogner-debenhams-Anat

Գիտեմ, դժվար է հավատալ, որ 2 օր առաջ մտածում էի կարմիր տաբատ ունենալու մասին: Ու ես արդեն այն ունեմ: Գուցե լիարժեք տաբատ չէ, այլ՝ կապրի, բայց փոխարենը շա՜տ սրտովս է: Ու սազում է:

red skirt bossini

Եվ, որպես վերջաբան ձեռք բերեցի ամառային, գույնզգույն թևնոցներ.. Այն MR. and MRS. խանութից է, չգիտեմ՝ բրենդ է, թե՝ ոչ, բայց միևնույնն է…

bracletes

Առիթից օգտվեմ, և ցույց տամ նմանատիպ թևնոցների շարan, որոնք գնել էի վերջին օրերին: Հիմա նրանք այնքան նորաձև են…

white-bracletes

Հաշվի առնելով, որ գնումներս երեկ եմ կատարել, շտապեք, դուք էլ կարող եք հետաքրքիր ու գեղեցիկ իրեր գտնել:

Anat-hayfashion

:***

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s