Quote

Ի՞նչ է հարկավոր ունենալ զգեստապահարանում. Նորաձև խորհուրդներ Էվելինա Խրոմչենկոյից

3 Feb

Էվելինա Խրոմչենկոն իմ կուռքերից մեկն է նորաձևության աշխարհում: Առավոտները հնարավորության դեպքում բաց չեմ թողնում ՛՛նորաձև դատավճիռ՛՛ հաղորդումը միայն նրա խորհուրդները լսելու համար: Եվ հիմա ուզում եմ ներկայացնել նրա ամենաակտուալ խորհուրդներից մի քանիսը, որոնց ինքս եմ հետևում և շարունակելու եմ հետևել…

platia-iz-tvida5

Այսպիսով, ինչ է պարտավոր ունենալ կինը իր զգեստապահարանում.

  1.  Նախ և առաջ, մարմնագույն բարձրակրունկներ: Նրանք ամեն ինչին հետ սազում են և երկար ցույց տալիս ոտքը:
  2. Եվս մեկ must have. Մի քանի սպիտակ վերնաշապիկ: Նստեցրած վերնաշապիկները գեղեցիկ են և շահեկանորեն ընդգծում են մարմինը:
  3.  Հարկավոր է ունենալ մի հավաքածու, որը նախատեսված է միայն ՔԵԶ ՀԱՄԱՐ: Դրանով կարելի է հանդիպել, օրինակ, ընկերների հետ: Հանգիստ, պաստելային գույներ, ազատ, առանց իրանն ընդգծող զգեստներ:
  4. Անպայման գնեք սև դասական տաբատ, V-աձև բացվածքով սև շապիկ և սև հարմարավետ կոշիկ (անկեղծ ասած, ինքս սևի երկրպագու չեմ, բայց այն իսկապես օգնության է հասնում անելանելի պահերին): Այս հավաքածուն ամեն անգամ կարելի է նորովի կրել՝ համադրելով զանազան աքսեսուարների հետ:
  5. Իսկական նորաձև աղջիկն անընդհատ պետք է տարբեր լինի. Միևնույն ֆասոնի, ոճի և գույնի հագուստը անհետաքրքիր է:
  6. Միագույն կոստյումի օրենքն է. այն կրել վառ աքսեսուարներով և դիմահարդարմամբ:
  7. Զգեստապահարանում պետք է լինի նվազագույնը մեկ զույգ բարձրակրունկ կոշիկ: Կաբլուկը կնոջը որոշակի անվստահություն է հաղորդում, ինչը դուր է գալիս տղամարդկանց:
  8. Վառ, աչքի ընկնող զգեստ հագնելիս ավելի հասարակ սանրվածք արեք՝ ուշադրությունը զգեստից չշեղելու համար:
  9. Հիշեք, եթե հանդերձանքի վերևամասը ծավալուն է, ապա ներքևի մասը պետք է թեթև լինի: Ներդաշնակություն փնտրեք:
  10. Հեշտությամբ կարելի է ուշադրություն գրավել կարմիր շրթներկով, մեծ արևային ակնոցով և վառ գույնի պայուսակով:
  11. Զգեստապահարանում պետք է լինի հագուստ կյանքի բոլոր դեպքերի համար՝ տնային, աշխատանքային, երեկոյան… Բայց դրանք բոլորը պետք է ձեզ վրա լավ նստեն:
  12. Ամենանորաձև հավաքածուն, որ կարելի է կրել ամեն օր, սովորական վերարկուն է՝ ընդգծված գոտիով, միդի ուղիղ կիսաշրջազգեստը և բարձրակրունկ կոշիկները:
  13. Ահա և հասանք իմ սիրած մասին ))) Ջինսը պետք է լինի հարթ, միագույն, ընդգծող: Այն պետք է ավելի գեղեցկացնի ձեր կազմվածքը, ոտքերն ավելի երկար ցույց տա:
  14. Մի հավաքածուի մեջ մի քանի անգամ ծաղկային մոտիվ մի գործածեք:
  15. Երեկոյան զգեստի մեջ մի բան պետք է փայլի. կամ զգեստը, կամ աքսեսուարները:
  16. Տափակ կոշիկը տնային տնտեսուհիների և օլիգարխների նշան է: Եթե ձեզ ոչ մեկի շարքին չեք դասում, բարձրակրունկ հագեք:

Եվ ինչպես նա է ասում՝ մտածեք, որ նոր կոշիկը դեղ է: Իսկ դեղի վրա չի կարելի տնտեսել ) Մոտ ժամանակներս անպայման կանդրադառնամ նրա թևավոր խոսքերին…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s