Կարմիր շրթներկի մոգությունը

10 Jan

Վառ կարմիր, ալ կարմիր, պայծառ կարմիր, մուգ կարմիր… Բոլոր տարբերակներն էլ կիրառելի են, քանի որ կարմիր շրթներկի ամենաբաց երանգից մինչեւ ամենամուգը համարվում են նորաձեւ: Նորաձեւության վերջին տարիների տենդենցները վերադարձ են դեպի պարզություն, իսկ պարզը դա հենց դասականն է: Բնականաբար կարմիր շրթներկը չէր կարող դրա մասը չկազմել: Ճիշտ է, այն նորաձեւ է միշտ, ինչպես փոքրիկ սեւ զգեստը, բայց վերջին տարիներին այն ապրում է իր «աստղային ժամը»: Կարմիր շրթներկը համարվում է ամենահամարձակ եւ կրքոտ գույնը: Բացի այդ, այն տղամարդկանց ուշադրությունը գրավելու ամենաարագ եւ արդյունավետ ձեւերից մեկն է: Միշտ էլ հաճելի (եւ մի քիչ էլ նախանձելի է) տեսնել հեռուստացույցից եւ պաստառներից քեզ նայող գեղեցիկ հոլիվուդյան դեմքեր` կարմիր շուրթերով: Իհարկե, ուզում ես ինքդ էլ փորձել…

Վերջին տարում հայ աղջիկների մի զգալի մասը, ով իրեն համարում է նորաձեւ եւ ոճային, սկսել է գործածել շրթներկի կարմիր գույնը` զանազան նրբերանգներով: Ոմանք այն գործածում են կոկտեյլային կամ երեկոյան զգեստների հետ, իսկ մյուսները` ջինսե տաբատների, կամ որ ամենավատն է` սպորտային հագուստի հետ: Էլ չեմ խոսում թափթված մազերի եւ անհարթ դեմքի մասին: Կարմիր շրթներկի այդպիսի համադրումը, մեղմ ասած, ճիշտ չէ: Նման դիմահարդարմամբ կհասնեք ոչ թե տղաների ուշադրությանը, այլ` քմծիծաղին:

Կարմիր շրթներկը ամենաքմահաճ գույներից է: Իհարկե, այն կարելի է եւ պետք է գործածել, բայց մինչ այդ եկեք հասկանանք, թե ինչ է հարկավոր դրա համար:

How-to-Apply-Red-Lipstick-Perfectly-2

Ամենակարեւորը`սպիտակ ատամներ եւ հարթ մաշկ: Կարմիրն ավելի է ընդգծում ատամները, իսկ անհարթ մաշկի վրա այն բացարձակ չի նայվում:

Եթե դուք չունեք վերը նշված խնդիրները, ուրեմն եկեք հասկանանք, թե որ գույնի մաշկին ինչ կարմիր շրթներկ կարող է սազել: Գրեթե չկան այնպիսի մարդիկ, ում չի սազում կարմիրը, կան պարզապես այնպիսիները, ովքեր դեռ չեն գտել կարմիրի իրենց երանգը:

Բաց եւ մուգ վարդագույն մաշկով կանանց ավելի սազում է սառը երանգի կարմիր շրթներկ: Որքան ավելի մուգ է մաշկի գույնը, այնքան ավելի վառ եւ մուգ պետք է լինի Ձեր կամիր շրթներկը:

Դեղնավուն դեմքով կանանց ավելի կսազի նարնջագույնի գերակայությամբ տաք երանգի կարմիր շրթներկ:

Թուխ մաշկի տեր կանանց կարելի է խորհուրդ տալ իսկական կարմիր շրթներկ` առանց որեւէ այլ երանգի խառնուրդի:

Ունիվերսալ շականակագույն երանգով կարմիր շրթներկերը սազում են գրեթե բոլոր տեսակի մաշկերին:

Եթե որոշեցիք ներկել Ձեր շուրթերը կարմիր գույնով, հետեւեք նաև մյուս խորհուրդներին.

Հիշեք, եթե շուրթերը կարմիր են, աչքերը պետք է խիստ ընդգծված չլինեն, այլապես կստացվի գռեհիկ եւ տճան: Ավելի նախընտրելի են մոխրագույն կամ շականակագույն երանգները:

Կարմրաներկն ընտրեք կամ շրթներկի երանգից, կամ ընդհանրապես մի գործածեք: Այն կարելի է փոխարինել բրոնզագույն երանգի դիմափոշիով:

Կարմիր շրթներկը գործածեք տեղին եւ ժամանակին. ասենք` երեկույթի գնալիս կամ թատրոն հաճախելիս:

Եվ վերջապես ամենակարեւորը` կարմիր շրթներկը գործածեք երեկոյան կամ կոկտեյլային զգեստների հետ` դրանց համապատասխան սանրվածք անելով: Կարմիր շրթներկը չի հանդուրժում որեւէ թափթփվածություն եւ անխնամություն:

Իսկ այս ամենից հետո կարող եք վստահ գնալ` նրա սիրտը շահելու, տղամարդկանց ուշադրությանն ու կանանց նախանձին արժանանալու:

Ի դուք գիտեի՞ք, որ…

monica-belucci-and-dior(3)

Մոնիկա Բելուչիի տատիկը միշտ շուրթերը ներկում էր ալ կամիր, նույնիսկ 80 տարեկանում, քանի որ վստահ էր, որ կարմիր շրթներկը կնոջը հնարավորություն է տալիս միշտ մնալ կանացի…

Կարդացեք նաև՝ Թեյլոր Սվիվթի ոճի 4 առավելությունը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s