Archive | January, 2013

Այս կիսաշրջազգեստն ինձ հետապնդում է )

30 Jan

Մանյակ-կիսաշրջազգեստ )

Եթե անկեղծ լինեմ, աշխարհը շատ կբարիանար ու կգեղեցկանար, եթե բոլոր մոլագարները լինեին զգեստների տեսքով և այսքան սիրունիկ:

Նախ ես այն տեսա իմ հայտնաբերած բլոգեր Կրիստինա Բազանի հագին:

422891_196239450482102_867532536_n

s24fhg

tumblr_mazcbwJRzf1qin9awo1_500

tumblr_mbdqx7VYn01rnots9o1_500

Բայց հետո նմանատիպ շրջազգեստներ տեսա նաև այլ աղջիկների հագին…

574730_342214992532644_277877219_n

60095_524730837553923_1621031698_n

548176_510790722268601_1612475572_n

 

68391_171862422937976_1311470818_n

Այո, ընկերուհուս պետք է անպայման խնդրեմ՝ ինձ համար կարի այսպիսի կիսաշրջազգեստ: Այն նույն ընկերուհուս, ով կարել էր այս գեղեցիկ շորիկս, որի պատմությունն անպայման կպատմեմ մոտ օրորես ..

Advertisements

Ոսկե Գլոբուսի լավագույն զգեստները

18 Jan

Best dresses of Golden Globe 2013

Taylor Swift in Donna Karan

article-2261926-16EB4840000005DC-321_470x627

Donna Karan

Emily Blunt, who wore a gold metallic lace chain Michael Kor

Emily Blunt

Jennifer Garner’s sequin strapless Vivienne Westwood gown

70th Annual Golden Globe Awards - Press Room

Jennifer Lawrence’s Dior coral-red silk organza gown

smartwater At The Golden Globes Red Carpet

Jennifer Lawrence was reportedly paid $100,000 to wear a pair of Chopard diamond earrings

Lucy Liu’s blue rose-patterned Carolina Herrera gown

70th Annual Golden Globe Awards - Arrivals

Megan fox in Dolce&Gabbana

Megan fox in Dolce&Gabbana

Miranda is wearing a Zuhair Murad burgundy chiffon gown

Miranda is wearing a Zuhair Murad burgundy chiffon gown

Naomi Watts’ long-sleeved, backless cranberry gown by Zac Posen

70th Annual Golden Globe Awards - Arrivals

Sienna Miller’s floral-embroidered top and skirt by Erdem

Sienna Miller

Jessica Alba, who wowed just about everyone in a melon-colored dress by Oscar de la Renta;

v Jessica Alba, who wowed just about everyone in a melon-colored dress by Oscar de la Renta;

Zooey Deschanel in Oscar De La Renta

Zooey Deschanel in Oscar De La Renta

Կարմիր շրթներկի մոգությունը

10 Jan

Վառ կարմիր, ալ կարմիր, պայծառ կարմիր, մուգ կարմիր… Բոլոր տարբերակներն էլ կիրառելի են, քանի որ կարմիր շրթներկի ամենաբաց երանգից մինչեւ ամենամուգը համարվում են նորաձեւ: Նորաձեւության վերջին տարիների տենդենցները վերադարձ են դեպի պարզություն, իսկ պարզը դա հենց դասականն է: Բնականաբար կարմիր շրթներկը չէր կարող դրա մասը չկազմել: Ճիշտ է, այն նորաձեւ է միշտ, ինչպես փոքրիկ սեւ զգեստը, բայց վերջին տարիներին այն ապրում է իր «աստղային ժամը»: Կարմիր շրթներկը համարվում է ամենահամարձակ եւ կրքոտ գույնը: Բացի այդ, այն տղամարդկանց ուշադրությունը գրավելու ամենաարագ եւ արդյունավետ ձեւերից մեկն է: Միշտ էլ հաճելի (եւ մի քիչ էլ նախանձելի է) տեսնել հեռուստացույցից եւ պաստառներից քեզ նայող գեղեցիկ հոլիվուդյան դեմքեր` կարմիր շուրթերով: Իհարկե, ուզում ես ինքդ էլ փորձել…

Վերջին տարում հայ աղջիկների մի զգալի մասը, ով իրեն համարում է նորաձեւ եւ ոճային, սկսել է գործածել շրթներկի կարմիր գույնը` զանազան նրբերանգներով: Ոմանք այն գործածում են կոկտեյլային կամ երեկոյան զգեստների հետ, իսկ մյուսները` ջինսե տաբատների, կամ որ ամենավատն է` սպորտային հագուստի հետ: Էլ չեմ խոսում թափթված մազերի եւ անհարթ դեմքի մասին: Կարմիր շրթներկի այդպիսի համադրումը, մեղմ ասած, ճիշտ չէ: Նման դիմահարդարմամբ կհասնեք ոչ թե տղաների ուշադրությանը, այլ` քմծիծաղին:

Կարմիր շրթներկը ամենաքմահաճ գույներից է: Իհարկե, այն կարելի է եւ պետք է գործածել, բայց մինչ այդ եկեք հասկանանք, թե ինչ է հարկավոր դրա համար:

How-to-Apply-Red-Lipstick-Perfectly-2

Ամենակարեւորը`սպիտակ ատամներ եւ հարթ մաշկ: Կարմիրն ավելի է ընդգծում ատամները, իսկ անհարթ մաշկի վրա այն բացարձակ չի նայվում:

Եթե դուք չունեք վերը նշված խնդիրները, ուրեմն եկեք հասկանանք, թե որ գույնի մաշկին ինչ կարմիր շրթներկ կարող է սազել: Գրեթե չկան այնպիսի մարդիկ, ում չի սազում կարմիրը, կան պարզապես այնպիսիները, ովքեր դեռ չեն գտել կարմիրի իրենց երանգը:

Բաց եւ մուգ վարդագույն մաշկով կանանց ավելի սազում է սառը երանգի կարմիր շրթներկ: Որքան ավելի մուգ է մաշկի գույնը, այնքան ավելի վառ եւ մուգ պետք է լինի Ձեր կամիր շրթներկը:

Դեղնավուն դեմքով կանանց ավելի կսազի նարնջագույնի գերակայությամբ տաք երանգի կարմիր շրթներկ:

Թուխ մաշկի տեր կանանց կարելի է խորհուրդ տալ իսկական կարմիր շրթներկ` առանց որեւէ այլ երանգի խառնուրդի:

Ունիվերսալ շականակագույն երանգով կարմիր շրթներկերը սազում են գրեթե բոլոր տեսակի մաշկերին:

Եթե որոշեցիք ներկել Ձեր շուրթերը կարմիր գույնով, հետեւեք նաև մյուս խորհուրդներին.

Հիշեք, եթե շուրթերը կարմիր են, աչքերը պետք է խիստ ընդգծված չլինեն, այլապես կստացվի գռեհիկ եւ տճան: Ավելի նախընտրելի են մոխրագույն կամ շականակագույն երանգները:

Կարմրաներկն ընտրեք կամ շրթներկի երանգից, կամ ընդհանրապես մի գործածեք: Այն կարելի է փոխարինել բրոնզագույն երանգի դիմափոշիով:

Կարմիր շրթներկը գործածեք տեղին եւ ժամանակին. ասենք` երեկույթի գնալիս կամ թատրոն հաճախելիս:

Եվ վերջապես ամենակարեւորը` կարմիր շրթներկը գործածեք երեկոյան կամ կոկտեյլային զգեստների հետ` դրանց համապատասխան սանրվածք անելով: Կարմիր շրթներկը չի հանդուրժում որեւէ թափթփվածություն եւ անխնամություն:

Իսկ այս ամենից հետո կարող եք վստահ գնալ` նրա սիրտը շահելու, տղամարդկանց ուշադրությանն ու կանանց նախանձին արժանանալու:

Ի դուք գիտեի՞ք, որ…

monica-belucci-and-dior(3)

Մոնիկա Բելուչիի տատիկը միշտ շուրթերը ներկում էր ալ կամիր, նույնիսկ 80 տարեկանում, քանի որ վստահ էր, որ կարմիր շրթներկը կնոջը հնարավորություն է տալիս միշտ մնալ կանացի…

Կարդացեք նաև՝ Թեյլոր Սվիվթի ոճի 4 առավելությունը

Quote

Coco Chanel-ի 10 կանոնները

1 Jan

Coco-Chanel-1-lgn

  1. Տաբատը կնոջն ազատ է դարձնում:
  2. Իդեալական կիսաշրջազգեստը պետք է ծածկի ծնկները:
  3. Աքսեսուարները պետք է շատ լինեն, որքան շատ, այնքան լավ:
  4. Իդեալական կոստյումը իր մեջ ներառում է և կանացին, և տղամարդկայինը:
  5. Ոճային կոշիկը կարող է երկգույն լինել:
  6. Պայուսակը պետք է կանթեր ունենա, որպեսզի ձեռքերն ազատ մնան:
  7. Խոնարհվեք փոքրիկ սև զգեստների առջև:
  8. Պիջակը պետք է փափուկ լինի, ինչպես գործվածքը:
  9. Ճոխությունը պետք է հարմարավետ լինի, այլապես դա ճոխություն չէ:
  10. Օծանելիքը նույնպես հագուստ է: