Վերարկուներ

9 Dec

Քանի դեռ Երևանյան շատ ցուրտ ձմեռը չի մտել իր լիիրավ իրավունքների մեջ, ուզում եմ ներկայացնել վերարկուների հետաքրքիր տեսականի: Տարբեր գույների, ձևերի, ոճերի…

Այս կարճության վերարկու դեռևս հնարավոր է կրել, սակայն մի քանի օրից արդեն անհնարին կլինի: Ուշադրություն դարձրեք, այն oversize է, այսինք՝ երբ իրականում քո հագով է, սակայն տեսականորեն՝ մի քիչ մեծ:

556693_316949148411131_1830552883_n

Քրիստինա Բազանը մեզ ներկայացնում է պաստելային վարդագույն վերարկու: Իրականում բաց գույները գեղեցիկ են նայվում, բայց չափազանց ոչ պրակտիկ են առօրյայում և հաճախ քիմմաքրման տանելու կարիք ունեն:

tumblr_mccx5lxZVi1rx79pfo1_500

Այմենանորաձև գույներից մեկը՝ լիմոնագույն, դեղին, մանանեխի գույն.. տարբեր կերպ կարելի է այն բնութագրել: Կարևորը, որ շատ գեղեցիկ գույն է:

421927_196239807148733_516789045_nՕլիվիա Պալերմոն ինչպես միշտ չի կարող հետ մնալ նորաձև տեդնդենցներից..

374098_303757076397005_559549733_n

530965_307111036061609_605262103_n

Եթե պետք է գնեք մեկ վերարկու, այն նպատակահարմար է, որ լինի սև (չնայած սովորաբար ես սևի կողմնակից չեմ): Այստեղ Gossip Girl-ի ոճաբանները մեզ ցույց են տալիս, թե ինչպես մի մեծ, գունավոր շարֆը կարող է փոխել ամբողջ վերարկուի տեսքը…

417442_197835846989129_1549830737_n
Քանի որ խոսք գնաց Gossip Girl-ից, ահա և նրա մյուս դերասանուհին՝ նորից սևով: Այս մաքսի վերարկուներից արժե ունենալ, եթե հաճախ եք գնում երեկույթների երկար զգեստներով: Դրանք տաք են պահում և ամբողջովին ծածկում են զգեստը:

2x22SouthernGentlemenPreferBlondes1

Գուցե սպիտակը մի քիչ հասարակ է դարձնում այս վերարկուն, բայց այն ինձ դուր է գալիս: Դեռահասական ինչ-որ բան կա այստեղ…

305937_443738448997112_262509388_n

Դասական և չհնացող համադրություն: Բայց ես ավելի առաջ կնայի և գոտին ու զուգագուլպաները այլ գույն կընտրեի…

484214_315555618550484_1998763235_n

Այս նկարն արված է Vogue-ի համար: Մարիոն Կոտիլյարի կապույտ վերարկուն, ինչպես նա ինքը, հիասքանչ է:

Marion Cotillard Vogue

Եվ ամենակարևոր միտումը՝ վերարկու առանց կոճակների…  Նրանք հիասքանչ են…

254970_411910358882660_1678778617_n

427171_195595800546467_750142864_n

396556_288357604603619_1265562398_n

374372_307404469365599_1180955064_n

Իրականում այս վերարկուները սովորաբար ներքին կոճակներ են ունենում: Բայց նրանց մինիմալիստական տեսքն ամեն ինչ արժե…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s