Archive | December, 2012
Quote

Կանանց կանոնակարգը :)))

26 Dec
Չնայած այս կետերից շատերի հետ համաձայն չեմ (հայտնի պատճառներով հատկապես 9,10,12 կետերի), սակայն այնքան զվարճալի է սա կարդալ: Չժխտենք, ճշմարտության հատիկ այս ամենում կա….
Anat
  1. Կինը միշտ ճիշտ է:
  2. Եթե կինը ճիշտ չէ, տես կետ 1:
  3. Տուֆլիները երբեք շատ չեն լինում:
  4. Պայուսակները՝ նույնպես:
  5. Ներքնազգեստը՝ առավել ևս:
  6. Էլ չեմ խոսում կոսմետիկայի մասին:
  7. Կանացի տրամաբանություն գոյություն ունի:
  8. Եթե կարծում եք, թե գոյություն չունի, տես կետ 1:
  9. Ֆուտբոլը չարիք է:
  10. Բոքսը՝ նույնպես:
  11. Իսկ սերիալները՝ ոչ:
  12. Եթե համաձայն չեք, տես՝ կետեր 9,10 և 11: Ընդ որում այս ամենը վերաբերում է նաև վոլեյբոլին, բասկետբոլին, ձկնորսությանը, համակարգչային խաղերին, մեծ թենիսին, ջրային պոլոյին, գոլֆին, պինգ-պոնգին… հոգնեցի թվարկելուց:
  13. Ադամանդները ներդրման լավագույն տարբերակն են:
  14. Իսկ անշարժ գույքը՝ ոչ:
  15. Եթե նույնիսկ անշարժ գույքը լավագույն ներդրումն է, տես կետ 1:
  16. ՛՛Տեսքս ինչպե՞ս է՛՛ հարցն ունի միայն մի պատասխան. ՛՛Հրաշալի, սիրելիս՛՛:
  17. Տղամարդիկ գումար վաստակելու համար են:
  18. Իսկ կանայք՝ գումարը ծախսելու համար, ինչպես նաև՝ իրենց արտաքինով տղամարդկանց հաճույք պատճառելու համար:
  19. Խանութ տղամարդն է գնում:
  20. Քանի որ նա ամենաուժեղն ու խելացին է:
  21. Իսկ մենք՝ գեղեցիկն և խորամանկը:
  22. Նրբերշիկը մարդու ընկերն է:
  23. Ծայրահեղ դեպքում՝ ձվածեղը:
  24. Այո, իսկապես, կինը մարդ չէ, նա թագուհի է:

Հ.Գ. Կնոջ լավագույն ընկերը տղամարդն է: Ադամանդների մասին տես կետ 13 )))

anat

anat2

Quote

Անջելինա Ջոլիի կյանքի 5 սկզբունքները

26 Dec
  1. Angelina-Julie-316bigԵս ոչնչի համար չեմ զղջում: Երբեք չեմ զղջացել: Եվ չեմ հավատումն զղջման պտղաբերությանը: Քանի դեռ զղջում ես, ամաչում ես քեզանից: Քանի դեռ ամաչում ես, դու վանդակում ես:
  2. Երբեք պետք չէ մեղավորներ փնտրել: Հարկավոր է ապրել ոչ-ոքի ցավ չպատճառելով: Չմեղադրել մյուսներին և բացարձակ ազատ լինել:
  3. Մենք սիրում ենք որևէ մեկին ոչ թե որովհետև կատարյալին ենք հանդիպել, այլ քանի որ կատարելություն ենք տեսել նրա մեջ:
  4. Ես այնքան էլ շատ մտերիմ ընկերներ չունեմ, որոնց հետ կարող եմ բացեիբաց խոսել: Այդ պատճառով միայնությունը երբեմն լավագույն զրուցակիցն է:
  5. Երբ մեկին ի սրտե լավություն ես անում՝ առանց որևէ բան ակնկալելու, ինչ-որ մեկը դա գրանցում է ճակատագրերի գրքում և փոխարենը քեզ երջանկություն է ուղարկում, որի մասին նույնիսկ երազել չէիր կարող:

Հ.Գ. տարածված կարծիք կա, որ գեղեցիկ կանայք խելացի չեն լինում: Ջոլին սիրում է կոտրել կարծրատիպերը…

Quote

Նորաձևություն և ոճ. աֆորիզմներ

23 Dec

Նորաձևության մասին աֆորիզմներ՝ հայտնի դիզայներներից, գրողներից… Այսօր ընտրել եմ 20 իմ ամենասիրելի մեջբերումները…

  • ՛՛Կարմիր զգեստը՝ ճիչ է, բորդո զգեստը՝ տեսակետ է, սև զգեստը՝ աշխարհայացք է՛՛ Էվելինա Խրոմչենկո
  • ՛՛Զգեստը կնոջ նախաբանն է, երբեմն նույնիսկ՝ ամբողջ գիրքը՛՛
  • ՛՛Ձեր գեստն այն է, թե ինչպես եք ինքներդ ձեզ ներկայացնում աշխարհին: Հատկապես այսօր, երբ մարդկային հարաբերություններն այդքան արագընթաց են: Նորաձևությունը մի լեզու է, որը հասկանալի է կես հայացքից՛՛ Միուչա Պրադա
  • ՛՛Կնոջը զարդարում են համեստությունն ու թափանցիկ զգեստը”

61353_420771611329868_1257365120_n

  • ՛՛Մարդիկ չեն արձագանքում մելանխոլիկ նորաձևությանը՛՛ Իսահակ Միզրախի
  • ՛՛Եթե գերվել եք մի կնոջ գեղեցկությամբ և չեք կարողանում հիշել, թե ինչ էր նրա հագին, նշանակում ՝ նա կատարյալ էր հագնված՛՛ Ունգարո
  • ՛՛Համեստությունը մահացավ, երբ ստեղծվեց հագուստը՛՛ Մարկ Թվեն
  • ՛՛Սատանան դետալների մեջ է՛՛

68313_10151077999821581_521254355_n

  • ՛՛Կինը պետք է նման լինի կնոջ: Ստվարաթղթի կտորի մեջ սեքսուալ ոչինչ չկա՛՛ Ալեքսանդր Մաքքուին
  • ՛՛Նորաձևությունը բրենդներն ու պիտակները չեն: Նորաձևությունն այն է, ինչը թաքնված է հոգու խորքում՛՛ Ռալֆ Լորեն
  • ՛՛Զգեստում ամենակարևորը դետալը՝ կինն է, ով կրում է այն՛՛ Իվ Սեն Լորեն
  • ՛՛Երբ կասկածում ես, կարմիր հագիր՛՛

534698_413652555375107_1442807827_n

  • ՛՛Դուք երբեք չափազանց ճոխ կամ չափազանց համեստ չեք լինի, եթե կրում եք փոքրիկ սև զգեստ՛՛ Կարլ Լագերֆիլդ
  • ՛՛Մարդկանց մեջ կարելի է գլամուր երևալ, բայց իրականում մարդու մասին խոսում է այն, թե ինչպես է նա հագնված իր հանգստյան օրը՛՛ Ալեքսանդր Վոնգ
  • ՛՛Լավ հագնված մարդը նա է, ով համապատասխանում է թե իր, թե շրջապատի հետ՛՛ Պիեր կարդեն
  • ՛՛Դիզայնը մշտական փորձ է մեկտեղել հարմարավետությունը՝ ճոխության, կենցաղայինը՝ երազանքի հետ՛՛ Դոննա Կարան
  • 536161_436036376408194_356400491_n
  • ՛՛Կնոջ դեմքի արտահայտությունը շատ ավելի կարևոր է, քան նրա զգեստը՛՛ Դեյլ Կառնեգի
  • ՛՛Զգեստը ոչ մի իմաստ չունի, եթե այն տղամարդու մոտ կնոջ հագից հանելու ցանկություն չի առաջացնում՛՛ Ֆրանսուազ Սագան
  • ՛՛Տղամարդուն դատիր ոչ թե իր, այլ՝ նրա կնոջ հագուստով՛՛
  • ՛՛Ոճը դժվար բաների մասին խոսելու հեշտ միջոց է՛՛ Ժան Կոկտո
…Շարունակելի
 

Աշխարհի վերջին օրվա ծնունդը

22 Dec

Ամեն տարի, դեկտեմբերի 21-ին մենք ընկերներով նշում ենք մեր ընկերուհու ծննդյան օրը: Բայց այս տարի, չգիտեմ ինչու, Մայաները որոշել էին հենց այդ օրն աշխարհի վերջ կազմակերպել: Ավելի ճիշտ՝ Աշխարհի վերջի շուխուռ դնել: Առավոտյան կաթկթող ջրերի ձայնից ու ամբողջ Երևանում հալչող ձներից երևաց, որ Աշխարհի վերջը Հայաստանում շատ անկազմակերպ է: Փոխարենը, շատ կազմակերպված էր մեր ծննդյան օրը:

Մի խոսքով, իմանալով, իսկ ավելի շատ՝ ենթադրելով, որ ընկերուհիս այս զգեստն է հագնելու իր ծննդյան օրը, ես և Արևիկը որոշեցինք նվերն էլ համապատասխանեցնել դրան.

lil

Ծանոթացեք կատվի հետ, նրա անունն է՝ Պուշոկ…

Դե հասկանում եք, ինչ իմանայինք, գուցե և գար այդքան սպասված վերջը, իսկ մեր նվերն այդպես էլ չգործածվեր: Դրա համար որոշեցինք ռիսկի չդիմել ու նվիրել այսպիսի բիժուտերիա: Չմոռանամ նշել, որ ասում են, թե գարնանն այս գույնը ամենանորաձևերից է լինելու…

DSC02862

Խոստովանեք, որ սազում է զգեստին… Ի դեպ, ականջօղերն ու թևնոցը տարբեր տեղերից են ձեռք բերված )

Կարճ ասած, աշխարհի վերջ չեկավ, ծնունդն անցավ հին ավանդույթների համաձայն՝ հրաշալի…

Լիլ ու Անատ

Հ.Գ. Իսկ իմ զգեստի պատմությունը մեկ ուրիշ անգամ կպատմեմ մանրամասն….

Մի քիչ դարչին փափուկ ձյան մեջ

20 Dec

Առաջին ձյունը սքանչելի երևույթ է: Նախ դրան երկար-երկար սպասում ես, ապա հետաքրքրությամբ դիտում, թե ինչպես են ձյան փաթիլները ողջ աշխարհը ծածկում սպիտակ վարագույրով: Ձմեռը միշտ հեշտ է թվում, երբ նայում ես տան պատուհանից՝ մանդարինը ձեռքիդ: Սակայն առաջին ձյան օրը ես բոլորովին այլ գործով էի զբաղված…

myface

Երբ ամենուր սպիտակ, փափուկ ձնով է պատված, կարծես սպիտակ թուղթ լինի: Դրա վրա դու կարող ես ավելացնել քո գույները ու քեզ մի պահ նկարիչ պատկերացնել: Ես այդ օրը փորձեցի (պայուսակովս) ծաղիկներ նկարել և իմ սիրելի դարչնագույնով համեմել սպիտակը:

DSC02820

Իրականում ես շատ ու շատ համաձայն եմ, որ ձմեռը հետաքրքիր հագնվելու համար տխուր եղանակ է: Մռայլ գույներ, ցուրտ օրեր… Սակայն փորձել եմ զուգագուլպայովս և շորտովս մի թեթև կոտրել կարծրատիպը: Երբեմն կարելի է և պետք է գույն մտցնել հանդերձանքի մեջ: Տրամադրությունը բարձրացնելու և տարբերվելու համար: Ինչպես իմ հետևի ֆոնը )))

mestylein2

Ի դեպ, գերբնական ոչինչ չկա իմ հանդերձանքի մեջ, թերևս բացի պայուսակից, որի բրենդը Հայաստանում չկա: Ահա բոլոր բրենդները.

Պայուսակ (bag) – i sinti

վերարկու (coat)  – Marks & Spencer

վզնոց (necklace) – oriflame

շորտ (shorts) – next

զուգագուլպա – garderobe

բարձրաճիտ (boots) – GaoGuda (Armeno  խանութների ցանց)

me stylein

Ձմեռ: Մշուշ: Ձյուն: Ցուրտ: Քամի: Այս եղանակը հատուկ ստեղծված է տաք թեյի և գեղեցիկ հեքիաթների համար…

Ինչով դիմավորել Աշխարհի վերջը )

19 Dec

՛՛Շուտով աշխարհի վերջն է, իսկ դու դեռ շպարված չե՞ս՛՛,- ասյպիսին է Avon կոսմետիկայի ընկերության գովազդային բաները: Նրանք կարողացել են շահել ՛՛աշխարհի վերջ՛՛ կոչված կատակերգությունից և դա վերածել բիզնեսի: Բայց հիմա մի բան կասեմ, չծիծաղեք. ես լուրջ խնդրի առաջ եմ կանգնել՝ ԻՆՉ ՀԱԳՆԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ: Ոչ, դե իհարկե ես չեմ հավատում դրան, սակայն տոները առանց այդ էլ այնքան քիչ են մեր կյանքում, որ կարելի է նույնիսկ այս շոուից տոն սարքել ու մի գեղեցիկ զգեստ հագնել այդ հիշարժան օրն էլ ավելի հիշարժան դարձնելու համար: Փորձեք, հետո շնորհակալություն եք ասելու:

Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա իմ խնդիրն այլ է: Դեկտեմբերի 21-ին նաև մտերիմ ընկերուհիներիցս մեկի ծննդյան օրն է, որը դեռևս չգիտեմ ինչպես և որտեղ ենք նշելու, իսկ ամենակարևորը՝ չգիտեմ՝ ինչ եմ հագնելու: Խորհրդի կարիք ունեմ.

many-of-me-for-web

Ո՞ր մեկը կարելի է հագնել աշխարհի վերջին օրը և համապատասխանաբար ընկերուհու ծնունդին: Կամ գուցե՝ արժե ընտրել 7-րդ տարբերա՞կ.. ասեք խնդրում եմ…

Ի դեպ, այս թեմայով այնքան հետաքրքիր անեկդոտներ եմ կարդացել, ինչպես օրինակ.

-Շուտով ձմեռ է, հետո՝ աշխարհի վերջը, հետո՝ նոր տարին :ԴԴԴ

– Աշխարհի վերջը դեկտեմբերի 21-ին է, ուրբաթ: Ինչ է ստացվում, մենք ամբողջ շաբաթ հիմարի պես աշխատել ենք, իսկ հանգստյան օրեր չե՞ն լինելու…