Պատրաստում ենք հուլունքե վզնոց

12 Nov

Այս միտքն առաջին անգամ ինձ այցելեց, երբ..

Չէ, ճիշտ չսկսեցի:

Իմ սիրելի <Բամբասկոտ աղջիկը> Gossip girl  սերիալի դեռ վաղ խաղաշրջաններից մեկում Բլերի վզին տեսա մի շատ հասարակ, և միևնույն ժամանակ շքեղ վզնոց: Ժապավենի վրա 5-6 սպիտակ ուլունքներ էին, դրանցից նախավերջինը՝ ոսկեգույն էր: Եվ մտածեցի՝ իսկ ինչու ոչ: Ինչու ինքս չպատրաստեմ: Նամանավանդ ունեի մի քանի սպիտակ մեծ ուլունք: Հենց դրանցով էլ որոշեցի պատրաստել:

Գնեցի նույն չափի, պայց կոնտրաստային մի քանի գույն: Եկավ ժապավեն ընտրելու պահը: Երկու տարբերակ էի մտածում.

Նախ համադրեցի սպիտակով.

Վատ չէ: Ապա փորձեցի բորդոյով.

Եվ քանի որ մայրս ասաց, որ բորդոյով ավելի գեղեցիկ է, կանգ առա այս տարբերակի վրա: Դե, անելու շատ բան չկար: Մնում էր հանգույցներ անել հուլունքների ծայրերին և վերջ..

Ահա և վզնոցը պատրաստ է: Իհարկե, այն կարելի է անել ամեն գույնով, ամեն հաստության և երանգի ժապավենով, մեծ ու փոքր հուլունքներ համադրելով… Տարբերակները շատ են, մնում է ըստ ճաշակի ընտրել..

Իսկ հիմա շատ արագ պատրաստենք նաև ականջօղ: Դրա համար անհրաժեշտ է ունենալ այ այսպիսի մի ականջօղ, որը կարելի է ձեռք բերել… ամենուր..

Ապա նրա վրա ենք անցկացնում մեր ուզած հուլունքները և…

Ահա և վերջ: Դժվար ոչինչ չկա: Մի քիչ ցանկություն ու երևակայություն…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s