Kristina Bazan. նորաձև բլոգեր

8 Nov

Հերթական հայտնագործությունն եմ արել այսօր: Բայց այս անգամ սա իսկապես հայտնագործություն է: Առաջին հայացքից <սիրունիկ-հիմարիկ> թվացող այս աղջիկն ուշադրությունս երբ գիպյուրե զգեստների մոդելներ էի փնտրում:

Ընկերուհուս հետ քննարկեցինք (ով, ի դեպ, դիզայներ-մոդելավորող է), հասկացանք, որ կիսաշրջազգեստը առանձին է, մտածեցինք, որ կարելի է նման մի բան կարել, և կիսաշրջազգեստն այլ գույնի անել.. մի խոսքով, նրա հագուստն իմ մեջ հետաքրքրություն առաջացրեց, և քիչ առաջ որոշեցի պարզել, թե ով է այս աղջիկը:

Նկարները նայելիս գրեթե վստահ էի, որ մոդել է: Բայց քանի որ ոչ մի պոդիումային նկար այդպես էլ աչքովս չընկավ, քանի որ դրանք հիմնականում արված էին փողոցներում, որոշեցի ավելի հեռուն գնալ…

Պարզվեց, որ նա ոչ այլ ոք է, քան… բլոգեր: Այո, այո, ծանոթացեք՝ շվեյցարացի բլոգեր Քրիստինա Բազան.. Կարծես թե ամենահայտնի նորաձև բլոգերն է այնտեղ: Այս աղջիկը իսկապես սիրունիկ է, բայց բացարձակ հիմարիկ չէ: Դեռ լավ չեմ ուսումնասիրել նրա բլոգը, բայց ինչպես հասկանում եմ, հիմնական և կարևորագույն առանձնահատկությունը սեփական օրինակով հագուստներ մատուցելն է:

Քրիստինայի պորտֆոլիոն ուսումնասիրելով պարզեցի, որ նա հագնվում է շատ բազմաոճ, բազմազան, չկրկնվող և նույնիսկ երբեմն հանդուգն՝ համատեղելով անհամատեղելի կտորներ ու ֆասոններ… Ինձ դուր է գալիս: Ի դեմս նրա տեսա մեկին, ումից կարելի է և պետք է օրինակ վերցնել: Եվ այս պարագայում խոսքս ոչ այնքան նրա ոճի, որքան նրա աշխատանքի մասին է: Նորաձևություն թելադրող բլոգեր… Միթե դրանից լավ բան կա այս աշխարհում..

Հ.Գ. Հարցս հռետորական էր )

Ի դեպ, աղջնակն ընդամենը 19 տարեկան է, իսկ այս բոլոր լուսանկարներն անում է նրա ընկեր Ջեյմսը:


Հավաստիության համար նշեմ, որ Քրիստինան օգտվում է համաշխարհային բրենդներից…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s