Archive | October, 2012

Թեյլոր Սվիվթի ոճի 4 առավելությունը

31 Oct

1-2 օր առաջ ինքն ինձ համար բացահայտեցի երգչուհի Թեյլոր Սվիվթին: Ավելի ճիշտ՝ ոչ թե այդ երգչուհու գոյության փաստը (ինչը, խոստովանենք, շատ ծիծաղելի կիներ), այլ նրա հագնվելու ոճը, որն ինձ շատ հարազատ է: Արագ կերպով մի քանի գեղեցիկ ու բազմազան շորիկներ բեռնեցի:

Նշեմ մի քանի առանձնահատկություն, որ ինձ դուր եկավ նրա հագուստները նայելիս.

1. Այսօր սպիտակ մաշկը (նույնիսկ մի քիչ գունատը), նորից նորաձև է:

Գիտեմ, ծիծաղելի է հնչում. չէ՞ որ սպիտակամաշկ ծնվում են, ոչ թե դառնում: Բայց եթե հիշեք, թե ինչ էր կատարվում ընդամենը 1-2 տարի առաջ, երբ բոլորը համատարած սոլյարիներ էին այցելում ու տարօրինակ դեղնավուն արևայրուք ստանում, կհասկանաք, թե ինչի մասին եմ խոսում:

2. Չափազանց բաց չի հագնվում: 

Չնայած երգչուհին ունի գեղեցիկ մարմին, գուցե մի քիչ շատ նիհար է, բայց դա լիովին դրական է օգտագործվում:

3. Մեծ կուրծք չունենալը օգտագործում է որպես առավելություն: 

Եվ նորից ծիծաղելի է: Բայց կարծես թե դրա նորաձևությունն էլ է քիչ-քիչ անցնում: Այժմ բոլոր բրենդային խանութները ողողված են շիֆոնե և նմանատիպ բարակ կտորներից բլուզկաներով, զգեստներով, վարտիքներով.. և դրանք իհարկե լայնավուն պետք է նստեն հագնողի վրա: Ինչը Թեյլորը (կամ նրա իմիջմեյքերը) լիովին գործածում են հօգուտ երգչուհու:

Մանուշակագույնն իմ սիրած գույնն է, շիֆոնն էլ շատ նորաձև է.. մի խոսքով, 2 երնեկ մի տեղ

4. Շեշտը դնում է կարմիր շրթներկի վրա:

Իհարկե, սա էլ է նորաձև: Բայց, ինչպես գիտենք, կարմիր շրթներկը քչերին է սազում: Եվ նորից վերադառնում ենք համար 1 առավելությանը՝ սպիտակ մաշկին:

Դեռ կուսումնասիրեմ և ավելի մանրամասն կներկայացնեմ Թեյլորին:

Ինչպես նաև կարմիր շրթներկի մասին կխոսեմ մոտ օրերս ավելի մանրամասն:

Advertisements

Կոտիլյարը վերածվել է Լեդի Դիորի

29 Oct

Վերջերս օսկարակիր դերասանուհի Մարիոն Կոտիլյարը նկարահանվել է «Լեդի Դիոր» (Lady Dior) ընկերության վավերագրական սերիալի 3-դ մասում: Դժվար չէ գուշակել, որ դերասանուհին «հագել-կապել» է լավագույն ձևով.

Այս դերասանուհին առաջին անգամ իմ ուշադրությունը գրավեց «Ինը» (Nine) մյուզիքլում, չնայած նա ավելի հայտնի է  ‘La Vie En Rose’ ֆիլմում աշխարհահռչակ Էդիտ Պիաֆին մարմնավորած դերի համար: Հենց այդ դերն է նրան Օսկար բերել: Հայ հանդիսատեսը գուցե և նրան հիշի Լեոնարդո դի Կապրիոյի հետ խաղացած inception (Սկիզբ) ֆիլմից:

Կարծես թե շատ շեղվեցի: Ինչ է ուզում ասել. Շնայած Մարիոնի անզուգական հագուկապին՝ նա ինձ միշտ ավելի հիշեցնում է նախորդ դարի կերպար: Չգիտեմ ինչու, կարծես ժամանակակից կնոջ կերպարանքով ես նրան չպատկերացնեմ: Այս առումով կարծում եմ՝ Դիորը հրաշալի դերասանուհու վրա է խաղադրույք կատարել:

Բլերը բորդոյում

27 Oct

Gossip Girl սերիալի 6-րդ եթերաշրջանն է սկսվել: Գիտեք դա ինչ է նշանակում: Որ ես ուղղակի արդեն չգիտեմ, թե ինչպես վարվեմ.. մտածում եմ, երևի նկարահանող խմբին կամ հովանավորներին նամակ գրեմ, որ ամեն նկարահանումից հետո Բլերի (Լեյթոն Մեսթերի) կրած շորերն ինձ ուղարկեն.. ախր դիմանալն անհնար է..

Չէ, կոշիկները չեմ ուզում: Նախ վստահ եմ, որ իմ համարը չէ, բացի այդ, այնքան էլ դուր չեկան այս անգամ..

Ի դեպ, ցանկության դեպքում կարող եք ականջօղերը նույնպես ներառել…  Լսում եք, սերիալի անձնակազմ..

Արքայադստեր զգեստ

26 Oct

Արքայադստեր զգեստ: Յուրաքանչյուր փոքր աղջնակ իրեն արքայադուստր պատկերացնելիս այսպիսի զգեստ կերևակայեր:

Մնում է միայն հասկանալ, որտեղ կարող ես նման ճոխություն քեզ թույլ տալ, եթե օրինակ հոլիվուդյան աստղ չես և բեմն ու կարմիր գորգը քո ամենօրյա այցելության վայրերը չեն…

Ճտքակոշիկ գուլպայով

26 Oct

Հենց այս պահին դրսում այնքան ցորտ ու անձրևոտ եղանակ է, որ ճտքակոշիկներից ու տաք վերարկուից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չես կարողանում մտածել: Ահ, ու մեկ էլ տաք թեյի…

Շուտով ուզած թե չուզած պետք է ճտքակոշիկ հագնենք: Ի դեպ, ինչու՞ է սապոգ բառը հայերենով այսքան հիմար հնչում: Մարդ նույնիսկ չգիտի՝ հայերեն գրի, թե ռուսերեն.. Մի խոսքով, ահա մի հետաքրքիր տարբերակ, որն անցյալ տարվանից Հայաստանում էլ է նորաձև դարձել. լայն վերևամասով՝ ներսից այլ գույնի գուլպայով: Ինչպես այս տարբերակում…

Անձամբ ես սապոգ ընտրելիս գրեթե միշտ շականակագույնի, դարչնագույնի կամ բորդոյի երանգներն եմ ընտրում: Ցուրտ եղանակին այս գույները նայվում են շատ հաճելի: Սևից խուսափում եմ: Հազվագյուտ մոդելներ են ինձ դուր գալիս:

Վագրազգեստ

25 Oct

Անկեղ ասած վագրային գունավորում չեմ սիրում: Սակայն վերջին ժամանակներս դրանք շատ նորաձև են, և մի հետաքրքիր բան եմ նկատել… շիֆոնի վրա այս գունազարդումը գեղեցիկ է նայվում: Բայց միայն շիֆոնի և նման նուրբ կտորների վրա, որոնք գրեթե թափանցիկ են…