Archive | March, 2012

ՆՈՐԱՁԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ

24 Mar

Մոտավորապես երկու ամիս առաջ Երևանում կայացավ “Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում’’ նորաձևության ցուցահանդես: Ներկայացված էր 20 մոդել, սակայն ինձ այս մեկը շատ դուր եկավ: Դիզայներին ծանոթ չեմ, բայց հագուստը հավանել եմ…

Առջևից` դիզայներ Անի Իսկանդարյանի մոդելը

Ի դեպ, “Նորաձեւության ճանապարհ’’-ը համախմբել է հայ եւ եվրոպացի հինգական նկարիչ մոդելավորողի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Չեխիայից, Դանիայից, Ռումինիայից եւ Գերմանիայից:

ԶԱՅՑԵՎՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ

23 Mar

Ռուսաստանում անցկացված Mercedes-Benz նորաձևության շաբաթվա շրջանակներում.. Մոդելները Վյաչեսլավ Զայցեվին են պատկանում…

Վանդակավոր բանտիկ..

Վանդակավոր կարմիր երեկոյան զգեստ՝ մեծ բանտիկով

Նույն վանդակները՝ շականակագույնի մեջ…

Պայծառ մորեգույն՝ համադրած կարմիր զուգագուլպայի հետ (ինչը ես այդքան էլ չեմ սիրում):

ՄՈՐԵԳՈՒՅՆ.. մի շփոթեք մանուշակագույնի հետ :Ճ

Կարմիր ու կապույտ՝ հավերժ համադրություն, որ միշտ էլ շոյում է աչքդ..

կարմիրի ու կապույտի զուգակցում

Եվ չեմ կարող թաքցնել, որ այս վիլյուրե բորդո զգեստը շատ հավանեցի.. Սովորաբար վիլյուր այդքան էլ չեմ սիրում, նրանք մի տեսակ «ծանրացնում» են երեկոյան հագուստները: Բարեբախտաբար, կան երջանիկ բացառություններ..

Վիլյուրե բորդո երեկոյան զգեստ

Այսպիսով, կարելի է հետևություն անել, որ կարմիր գույնը՝ մասնավորապես կարմիր զուգագուլպաները, և շոտլանդական վանդակները նորից նորաձև են…

ՓՈՔՐԻԿ ԿՈԿՏԵՅԼԱՅԻՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ

22 Mar

Ես գտա այս զգեստի աղբյուրները.. (այն տեղադրել էի օրեր առաջ` ստորև տված լինքով)

https://hayfashion.wordpress.com/2012/03/14/%D6%83%D5%B8%D6%84%D6%80%D5%AB%D5%AF-%D5%AF%D5%B8%D5%AF%D5%BF%D5%A5%D5%B5%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/

Այն Apart  ամսագրի 2010 գարուն-ամառ հավաքածուից է..

ՍՏՈՊ ԿԱԴՐ

22 Mar

Նկարը վերցրել եմ նորաձևության ամսագրերից մեկից: Հասկանում եմ, նման ամսագրերում մինչև վերջին խազն ամեն-ինչ մտածված է լինում սովորաբար.

Այստեղ օգտագործվել են շականակագույնի տարբեր երանգներ` մարմնագույն, դառը շոկոլադ, քաղցր շոկոլադ, դարչնագույն..

Ամեն ինչ, բառացիորրեն ամեն ինչ այստեղ իդեալական է.. թե մոդելի հագուկապը, թե ինքը` մոդելը, թե նույնիսկ հետևից բացվող տեսարանը…

ՕՐՎԱ ԶԳԵՍՏՆԵՐԸ

21 Mar

Ոչ, ես այդպես էլ չդարձա Իրինա Շեյկի երկրպագուն, բայց ախր այս սպիտակ կոստյումի գեղեցկությունը նկարագրելու համար խոսքեր չեմ գտնում..

Այս կանաչ զգեստի բացվածքը մի քիչ փակոտ լիներ, ավելի կհավանեի..

Ջենիֆեր Լոուրենս

Իսկ Լեյթոն Մեսթերի ոճի մասին խոսելն ավելորդ է.. նա իմ բլոգի գլխավոր հերսուհին է..

21 Mar

Դեղին. Մոծակների ու մլակների  հավաքատեղի :ՃՃ

 

Բայց միևնույն է, գեղեցիկ հագուստը պետք է հագնել.. իսկ դեղինը պետք է սիրել..